Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Earlyone-ի և 10Web-ի հիմնադիրները THINK BIG միջոցառմանը
News 15/11/2019 08:53

Նոյեմբերի 15-ին 18։30-ին Elite Plaza Business կենտրոնում տեղի կունենա THINK BIG միջոցառումը։

THINK BIG-ի շնորհիվ՝

– դուրս կգաք հարմարավետության գոտուց,

– կկոտրեք կարծրատիպեր և կմտածեք սահմաններից դուրս,

– կզգաք կատարելության հաղթական ուժը։

THINK BIG նշանակում է կարողանալ երազել և պատկերացնել, թե ինչի կարող եք հասնել համարձակ քայլերով․ առանց սահմանների մտածել, լինել պոզիտիվ, ունենալ լայն հայացքներ և յուրաքանչյուր խնդրի մեջ տեսնել հնարավորություն։

Միջոցառման խոսնակների շնորհիվ դուք՝

– կկարողանաք մեծ մտածել,

– չեք սահմանափակվի տեղական շուկայում գործունեություն ծավալելով,

– չեք վախենա նոր մարտահրավերներ ընդունելուց,

– կընդլայնեք ձեր բիզնես կարողությունները,

– կհավատաք սեփական ուժերին,

– ձեր երազանքները կդարձնեք իրականություն։

Օրվա խոսնակներից են.

Գևորգ Սաֆարյան՝ Earlyone ընկերության հիմնադիր։

Earlyone-ը հերթերի կառավարման և աշխատակիցների մոնիթորինգի եզակի լուծում է։ Earlyone-ի նպատակն է բիզնեսներին, բանկերին, հեռահաղորդակցման ընկերություններին, պետական կազմակերպություններին և ցանկացած այլ ծառայություն մատուցող կազմակերպություններին օգնել արդյունավետ կառավարել հաճախորդների հոսքը, բարձրացնել աշխատակիցների արդյունավետությունը և բարելավել սպասարկման որակը։

Արտավազդ Միանասյան՝ krisp և 10Web ընկերությունների ընկերության համահիմնադիր։

Արտավազդը տեխնոլոգիական ոլորտի ձեռներեց է և բազմաթիվ հաջողակ պրոդուկտների և սթարթափների համահիմնադիր։ Նրա համահիմնադրած ընկերություններից են krisp-ը և 10Web-ը։ krisp-ը ստեղծել է արհեստական բանականության վրա աղմուկների հեռացման լավագույն  տեխնոլոգիա։ krisp ընկերությունը ներգրավել է ավելի քան $3.5 միլիոն սիլիկոնյան հովտի ներդրողներից։ 10Web-ի կայք պատրաստելու պրոդուկտները օգտագործվում են քսան միլիոն վեբ կայքերում։

Մուտքն ազատ է։ Գրանցվել կարող եք հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում գրեք Be Automated էջին կամ զանգահարեք +374 12 24 44 27 հեռախոսահամարով: