News
15/11/2019 12:34
UATE-ն և ArmSec Հիմնադրամը շարունակում են ՀՀ-ում գործող պետական էլ. կառավարման համակարգերի և բաց կոդերով համակարգերի տեղեկատվական անվտանգության խոցելիությունների հայտնաբերման մրցույթների շարք:
Երկրորդ մրցույթը կմեկնարկի անմիջապես ArmSec 2019 կոնֆերանսից հետո նեյեմբերի 23-ին ժամը 18:00 և կտևի 20 ժամ:
Հաղթող թիմերի համար նախատեսված է մրցանակ: Մրցանակային ֆոնդը կազմում է 2000 ԱՄՆ դոլար: Կլինեն նաև այլ անակնկալ մրցանակներ:
Մրցույթի տեղի մասին կհայտնենք առանձին։ Նշենք, որ բոլոր մասնակիցները պարտավոր են լինել մրցույթի վայրում: Հեռավար միացնում չի լինելու:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել հետևյալ հղումով։