Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
EEEregion8 Entrepreneurship Armenia in Antenna Palm տեխնոլոգիական ստարտափ գաղափարների մրցույթ
News 15/11/2019 13:58

«Էլեկտրոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտ» միջազգային ասոցիացիայի հետ ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ նոյեմբերի 23֊ին տեղի կունենա EEEregion8 Entrepreneurship Armenia in Antenna Palm միջոցառումը։

Միջոցառման անցկացման հատուկ վայր է ընտրվել ակադեմիկոս Պարիս Հերունու նախագծած և կառուցած եզակի ՌՕԴ-54/2.6 անտենան (Արագածոտնի մարզ, Օրգով և Տեղեր գյուղեր)։

Միջոցառումը տեխնոլոգիական ձեռնարկատիրական ստարտափ գաղափարների մրցույթ է, որի ընթացքում նախատեսված են

– խոսնակների ելույթներ ռադիոօպտիկական դիտակի մակերեսին,

– 100 մասնակիցներ և հյուրեր:

Մրցույթը փնտրում է կայուն ինժեներությամբ ոգեշնչված գաղափարներ այնպիսի թեմաներով, ինչպիսիք են՝

– տիեզերքը,

– «խելացի» քաղաքները,

– էներգիայի և ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, վերամշակումը,

– «խելացի» գյուղատնտեսությունը և այլն։

Նախաձեռնության հիմնական նպատակն է ամրապնդել երիտասարդ ձեռներեցների գիտելիքները և հնարավորություն տալ նոր համագործակցությունների ստեղծման՝ կապ հաստատելով տարբեր ներդրողների և շահագրգիռ անձանց հետ, նաև՝ հովանավորելով նրանց մասնակցությունը տարբեր գագաթնաժողովներին (#Summit) և  ձեռնարկատիրական նմանատիպ այլ մրցույթներին և միջոցառումներին։

Գրանցման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 18֊ը ներառյալ։ Մանրամասների համար կարող եք անցնել հետևյալ հղումով։