Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
2 միլիարդ դրամ՝ 2020թ.-ին հայկական ստարտափների ֆինանսավորմանը
News 16/11/2019 17:52

Բյուջե 2020-ի քննարկումների շրջանակներում Ազգային Ժողովում ելույթ է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Արշակյանի նշել է, որ 2020թ․ ՀՀ բարձր տեխնոլոգիական և ռազմարդյունաբերության բյուջետային հատկացումը քառապատկվել է։

– 6,3 միլիարդ դրամ ռազմարդյունաբերության զարգացման համար (122% աճ, 2019թ․ նկատմամբ)

– 6000 մասնագետների համար ժամանակակից ծրագրերի և գործիքների դասընթացներ Երևանում և մարզերում (բյուջետային նոր ծրագիր)

– 90 փոքր դրամաշնորհներ նորարարական խմբերի ստարտափերի համար (1 մլրդ դրամ, բյուջետային նոր ծրագիր)

– 20 համաներդրումային դրամաշնորհներ (matching grants) ստարտափերի համար (1 մլրդ դրամ, բյուջետային նոր ծրագիր)

– Առնվազն 9 միջազգային ցուցահանդեսների Հայկական տաղավարով մասնակցություն, շուրջ 100 հայկական ընկերությունների մասնակցությամբ (435մլն․ դրամ, բյուջետային նոր ծրագիր)

– Առնվազն 30 ձեռներեցների վերապատրաստում աշխարհի լավագույն աքսելերատորներում, Հայկական տարածքի հիմնում Սիլիկոնյան հովտում, Ներուժ ծրագրով սփյուռքի հայ ձեռներեցներին Հայաստանում ստարտափ հիմնելու հնարավորություն (1.2 մլրդ դրամ, բյուջետային նոր ծրագիր)

– Ինժեներական քաղաք ծրագրի իրագործման համար պետություն-մասնավոր գործակցության արդյունքում առնվազն 10 մլրդ դրամի ներդրում, շուրջ 1500 նոր աշխատատեղ մինչև ծրագրի ավարտը։