News
18/11/2019 10:43
Խաղերի ստեղծման աշխարհի ամենամեծ և ամենակրեատիվ հաքաթոնը՝ Global Game Jam-ը արդեն չորրորդ անգամ Հայաստանում կանցկացվի 2020թ-ի հունվարի 31-ից մինչև փետրվարի 2-ը։
Միջոցառումն անվճար է։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել՝ հետևելով այս հղմանը։
Միջոցառումը տևում է 48 ժամ, որի ընթացքում դուք կարող եք ստեղծել սեղանի խաղ կամ վիդեո խաղ։ Կարող եք մասնակցել թիմով կամ թիմ կազմել տեղում։ Խաղերի ստեղծման փորձ ու մասնագիտական հմտություններ ունենալը պարտադիր չէ։
Միջոցառման համակազմակերպիչներն են Noor Games-ը և AUA EPIC-ը (Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ձեռներեցության եւ Նորարարական Տեխնոլոգիաների Կենտրոն)։