Categories: News

Ինժեներական քաղաք․ Հայաստանը նորարարական ճարտարագիտական լուծումների տարածաշրջանային հանգույց

2021 թվականին ինժեներական քաղաքը արդեն կգործի: «Ինժեներական քաղաք» ծրագրի կյանքի կոչմամբ Հայաստանն աշխարհի քարտեզի վրա կթիրախավորվի որպես նորարարական ճարտարագիտական լուծումների տարածաշրջանային հանգույց։ Ծրագիրը կխթանի նաև Հայաստանից ճարտարագիտական տեխնոլոգիաների, արտադրանքի և ծառայությունների դեպի համաշխարհային շուկա արտահանմանը։

Ծրագրով նախատեսվում է տեխնոլոգիական ժամանակակից ենթակառուցվածքի ստեղծում, ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստում և վերապատրաստում, նոր աշխատատեղերի ստեղծում, ստարտափների հիմնում, կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում և արտահանման ծավալի աճ:

Ավելին կարող եք դիտել AR-ի ստեղծած տեսահոլովակում։

Share