Բյուջե 2020-ի քննարկումների շրջանակներում Ազգային Ժողովում ելույթ է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Արդյունքում պարզ դարձավ, որ հայկական 90 ստարտափի կտրվեն 1 միլիարդ դրամի դրամաշնորհներ։
Այս նորությունը ֆեյսբուքում քննարկել են X-TECH և ARLOOPA ընկերությունների տնօրեն Արման Աթոյանը և Հակոբ Արշակյանը։
Արման Աթոյանը, նշելով Հակոբ Արշակյանին գրել է.«Հակոբ Արշակյան, կոչ եմ անում ոչ թե դրամաշնորհային լինեն գումարները, այլ ստեղծվի ազգային Վենչուրային հիմնադրամ, որը էտ տված գումարի փայ կառնի #Startup-ում։ Իսկ Startup-ների Exit-ներից գոյացած գումարը հետ գա ֆոնդ, ինչը և կապահովի Sustainability ֆոնդի համար»։
Նախարարը պատասխանել է ARLOOPA-ի տնօրենին, նշելով որ նրանք զբաղվում են նաև այդ հարցով.«Ազգային վենչուրային ֆոնդն էլ ենք անում։ Այսինքն, դրամաշնորհները ապահովելու են փայփլայնը՝ Վենչուրային ֆոնդը զուգահեռ ստեղծում ենք»։
Այս թեմայի քննարկմանը ակտիվորեն միացան Հայաստանի ստարտափ էկոհամակարգի տարբեր անդամները, ինչպես օրինակ, Chessify-ի համահիմնադիր Գոռ Վարդանյանը, բիզնես հրեշտակ Ջեսուս Լոզանոն և այլք։