Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
PechaKucha 38-րդ հանդիպում․ Ապագայի հմտություններ
News 20/11/2019 06:56

Նոյեմբերի 22-ին 18։00-ին Best Western Plus Congress հյուրանոցում տեղի կունենա հերթական PechaKucha հանդիպումը։ 38-րդ միջոցառման թեման է “Ապագայի հմտությունները”։

Մշտապես փոփոխվող աշխատաշուկայում պետք է ուշադիր լինել՝  հասկանալու, թե ինչպիսի միտումներ կան և կարողանալ վերլուծել դրանց հետևանքները։ Դժվար է գուշակել, թե ինչ է պետք սովորել  այսօր, որ վաղը պահանջված լինել գործատուների կողմից, կամ միգուցե պետք չէ գուշակել ու հարմարվել,  և հնարավոր է սիրած զբաղմունքը/հոբբին դարձնել եկամուտի աղբյուր։

Պեչակուչայի ընթացքում դուք կբացահայտեք, թե որ հմտությունները կարող են օգնել մրցակից աշխատուժ լինել այսօրվա շուկայում և ինչպիսին կարող է լինել ապագայի աշխատաշուկան։

Միջոցառմանը լինելու են խոսնակներ տարբեր ոլորտներից, ովքեր կխոսեն ներկա կրթական պրոցեսից, ստեղծագործ մտածողությունից,  տեղական և գլոբալ աշխատաշուկայից, ինչպես շփվել գործատուների հետ, տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ պարտադիր գիտելիքներից և այլ հետաքրքիր թեմաներից, օրինակ՝ ինչպես  նախապատրաստվել ապագայի աշխատաշուկայի պահանջներին այսօր։

Հանդիպմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով։