News
20/11/2019 13:26
Այսօր, նոյեմբերի 20-ին «Ինժեներական քաղաք» էր այցելել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Այցի շրջանակում պարոն Պետրոսյանը ծանոթացավ «Ինժեներական քաղաք»-ի հայեցակարգին և գործող ինժեներական ընկերությունների նորարարական լուծումներին։
Նշենք նաև, որ պարոն Պետրոսյանը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տարածքային զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը այսօր հյուրընկալվեցին Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդաշարին, որի ընթացքում խոսեցին «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ համաժողով»-ի մասին , ինչպես նաև ներկայացրեցին նախորդ երկու համաժողովների մարզային զարգացման հաջողված փորձը։