Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Krisp-ը գործարկվեց Ճապոնիայում. կնքվեց պայմանագիր V-Cube-ի հետ
News 21/11/2019 13:22

Նոյեմբերի 19-ին V-cube-ը ստորագրեց Ճապոնիայում Krisp ծրագրի բացառիկ վաճառքի պայմանագիր: Նշենք, որ V-cube-ը կորպորատիվ հաճախորդներին հաղորդակցման ծառայություններ մատուցող հայտնի ճապոնական ընկերություն է։

Krisp-ը թույլ է տալիս իրական ժամանակում մաքրել ձայնը կողմնակի աղմուկից, իսկ GPU-ների օգտագործումը թույլ է տալիս տեխնոլոգիան հասանելի դարձնել միլիոնավոր սարքերի համար։ Այն բարելավում է ձայնի որակը, ինչը վեբ կոնֆերանսների ժամանակ առաջացող մեծ խնդիր է, և հնարավորություն է տալիս հարմարավետ հաղորդակցվել:

Հիշեցնենք, որ Krisp հայկական ստարտափը ստեղծվել է մեկուկես տարի առաջ և մինչ օրս ընկերությունը ներգրավել է ավելի քան երկու միլիոն դոլար ներդրում Սիլիկոնյան Հովտի ներդրողներից։ Արդեն 2018թ․ ավարտին Krisp-ը ճանաչվել է տարվա լավագույն ապրանք միջազգային ProductHunt հարթակում (պլատֆորմում)։