Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Մեկնարկում է Hack the DNA հեքըթոնը
News 22/11/2019 07:42

PMIScience-ը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (EIF), ISTC հիմնադրամի, ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Bioinformatics Group (BIG)-ի և Labz.ai-ի հետ համատեղ 2019թ.-ի նոյեմբերի 27-ին մեկնարկում են «Hack the DNA Datathon» ծրագիրը՝ գենոմի հետազոտությունների ոլորտը մասսայականացնելու և հայ գիտական հանրությանը միասին աշխատելու բացառիկ հնարավորություն տրամադրելու համար:

Datathon-ը կառաջադրի խնդիրներ՝ ԴՆԹ հաջորդականության վերլուծության ոլորտում, որի լուծումը կտրամադրի գործիք՝ հեշտացնելու քաղցկեղներում թելոմերների դերի վերաբերյալ ուսումնասիրությունները:

Հեքըթոնին կարող են մասնակցել մեքենայական ուսուցման, տվյալագիտության կամ բիոինֆորմատիկայի մասնագետները։

1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի հաղթողները կստանան մրցանակներ՝ համապատասխանաբար 1500, 1000 և 500 ԱՄՆ դոլլարի չափով։

Հեքըթոնը կմեկնարկի Նոյեմբերի 27-ի 6:30-ի տեղեկատվական հանդիպմամբ, որին կհաջորդեն․

Նոյեմբերի 30 – հայտերի ընդունման վերջնաժամկետ

Դեկտեմբերի 2 – պրակտիկ սեմինար ոլորտի փորձագետների հետ՝ արդեն գրանցված մասնակիցների համար

Դեկտեմբերի 10-ի – հեքըթոնի ընթացքում իրականացրած աշխատանքների հանձնման վերջնաժամկետ

Դեկտեմբերի 12 – Մրցանակաբաշխություն

Մինչև ներկայացման վերջնաժամկետը ISTC և BIG մասնագետների կողմից թիմերին կտրամադրվեն 3 հանդիպման օրեր, ինչպես նաև թիմերը կարող են օգտվել ISTC կենտրոնի սերվերային համակարգերից՝ իրենց նախագծերի վրա աշխատելու համար:

Գրանցվել կարող եք մինչև նոյեմբերի 30-ը հետևյալ հղումով։