Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Գյումրին միացել է Startup Grind համաշխարհային ցանցին
News 25/11/2019 10:05

Գյումրին միացել է աշխարհում ամենամեծ անկախ ստարտափ համայնքին՝ Startup Grind-ին, որը միավորում է աշխարհի ավելի քան 2 մլն ձեռներեցների աշխարհի 125-ից ավելի երկրներում։

Startup Grind-ի շրջանակներում Գյումրիում կազմակերպվելու են միջոցառումներ, որտեղ որպես խոսնակներ հանդես են գալու տարբեր ընկերությունների, ստարտափերի հիմնադիրներ ու ղեկավարներ: Նրանք պատմելու են իրենց հաջողված ստարտափ պատմությունների մասին, կիսելու իրենց փորձը, ոգենչելով ու մոտիվացնելով հանդիսատեսին:

Startup Grind-ի Գյումրիի ենթամասի հիմնադիրն ու ղեկավարը Հայկուհի Հովհաննիսյանն է, ով աշխատում է Teach for Armenia-ում որպես նորարարությունների գծով ղեկավար, հիմնադրել է reTrend.me ստարտափը, ինչպես նաև դասախոսում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում։ “Նպատակը Գյումրիում ստարտափ էկոհամակարգի զարգացումն ու ստարտափ համայնքի ձևավորումն է, ու հուսով ենք, որ շուտով Գյումրիում ծնված ստարտափերի ավելի շատ հաջողության պատմություններ ենք լսելու”- նշում է Հայկուհին։

Ինչպես աշխարհի բազմաթիվ  քաղաքներում, Գյումրիում ևս Startup Grind-ը գործում է գործընկերների, հովանավորների ու կամավորների օգնությամբ։ Startup Grind-ի առաջին գործընկերներից է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղն է, Գյումրիի LOFT-ը, Gyumri Candy-ն’ միջոցառման անցկացման համար տարածքի տրամադրման ու հյուրասիրության ապահովման մասով։ Սա շարունակական գործընթաց է լինելու ու Startup Grind-ի Գյումրիի ենթամասը բաց է նոր գործընկերների, հովանավորների ու այլ հետաքրքրվող կողմերի համար։

Startup Grind Gyumri Chapter-ի բացումն ու առաջին միջոցառումը տեղի ունեցավ նոյեմբերի 23-ին, որի հյուրն էր ggArmenia-ի գործադիր տնօրեն Քնարիկ Գրիգորյանը։ Միջոցառուման սկզբում  Հայկուհին պատմեց Startup Grind-ի ֆորմատի, նպատակի ու դրա ընձեռած հնարավորությունների մասին, այնուհետև  ՀՊՏՀ ԳՄ զարգացման ծրագրերի, գիտության, որակի ապահովման  և արտաքին կապերի բաժնի պետ Ղարիբ Հարությունյանն պատմեց Startup Grind-ին գործընկերանալու համալսարանի նպատակների ու տեսլականի մասին։

«Startup Grind-ը Գյումրի բերելու նպատակը Գյումրիում եղած երիտասարդական ձեռնարկատիրական  պոտենցիալի իրացումն է և քաղաքում հաջողված ստարտափեր ունենալը տեսլականը: Դրան հասնելու Startup Grind-ի  Գյումրիի ենթամասի ուղին ծանոթություններ հաստատելու համար միջոցառումների (networking event) կազմակերպումն է’ հիմնականում Fireside chat-ի ֆորմատով։ Սա թույլ կտա մի հարկի տակ հավաքել հետաքրքրվող անձանց’ ստեղծելով ստարտափ համայնք, որի ներսում կձևավորվեն թիմեր, կծնվեն գաղափարներ ու հաջողված ստարտափեր: Արդեն հաջողված ստարտափերի պատմությունները ներկայացնելով հույս ունենք, որ դրանք կմոտիվացնեն ու կոգեշնչեն երիտասարդներին»,-ասաց Հայկուհի Հովհաննիսյանը:

Ղարիբ Հարությունյանի կարծիքով Startup Grind-ի մուտքը Գյումրի կարող է դառնալ ստարտափ էկոհամակարգի ստեղծման նախադրյալ, որտեղ երիտասարդները հնարավորություն կունենան զարգացնել իրենց գաղափարները, կրթություն ստանալ, նաև ինքնակրթվել ու գաղափարը վերածել բիզնեսի: 

Միջոցառումն ընթացավ ընկերական զրույցի ֆորմատով, որը Startup Grind-ում ունի Fireside Chat անվանումը։ Քնարիկ Գրիգորյանը խոսեց ոչ միայն gg-ի, դրա ստեղծման, առաջիկա նախաձեռնությունների մասին, նաև կրթության, աշխատանքի, գաղափարի գեներացման ու նպատակն իրականություն դարձնելու կամքի ուժի մասին:

Միջոցառումն ավարտվեց networking-ի ժամով ու հյուրասիրությամբ’ առաջնորդվելով Startup Grind-ի հիմնական արժեքներից մեկով’ «ձե’ռք բեր ընկերներ, ոչ թե կոնտակտներ» (“Make friends, not contacts”).

Startup Grind-ի հաջորդ միջոցառումը Գյումրիում չի ուշանա։ Դրանից տեղեկանալու ու մասնակցելու համար կարող եք հետևել Գյումրիի ենթամասի էջին Startup Grind-ի կայքում, ինչպես նաև ֆյսբուքյան էջին։