Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՏՏ և ճարտարագիտական նորարարական լուծումների հեքըթոն
News 26/11/2019 08:46

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀՀ բարձր տեխնոլոգիակական արդյունաբերության նախարարությունը, Վանաձորի համայնքապետարանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (VTC) հայտարարում են «ՏՏ և ճարտարագիտական նորարարական լուծումները՝ հանուն Վանաձոր համայնքի զարգացման» հեքըթոն: Այն տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։

Տեսադաշտում ունենալով Վանաձորի զարգացման մարտահրավերները՝ մրցույթը նպատակ ունի առաջարկել  հնարավոր թվային և տեխնոլոգիական լուծումներ, որոնք միտված կլինեն համայնքի տարբեր ոլորտների  զարգացմանը և կխթանեն զարգացմանը նպաստող նորարարական գաղափարներն ու ծրագրերը:

Ժյուրիի կողմից կխրախուսվեն նորարարական գաղափարներ՝ մասնավորապես հետևյալ ոլորտներում.

1. Քաղաքային տնտեսության բարելավմանը նպաստող տեխնոլոգիական լուծումներ

2. Վանաձորում զբոսաշրջության մասին իրազեկման տեխնոլոգիական լուծումներ

3. Վանաձոր համայնքի մասին տեղեկատվության որոնման բարելավում

4. Վանաձորում մշակութային ոլորտի մասին իրազեկման տեխնոլոգիական լուծումներ

5. Հաշմանդամություն ունեցող անձանց ներառականությանը նպաստող  տեխնոլոգիական լուծումներ

Կընդունվեն այն հայտերը, որոնք կունենան իրականացման հստակ ծրագիր, և որոնց բյուջեն չի գերազանցի 10.000.000 ՀՀ դրամը:

Հեքըթոնին մասնակցելու ցանկացող թիմերը կարող են հայտը ներկայացնել` լրացնելով հետևյալ հղմամբ պահանջվող տվյալները:

Կազմակերպիչների կողմից սահմանված չափանիշների համաձայն կընտրվի 15 թիմ: Թիմի անդամների առավելագույն քանակը 4 է:

ՎՏԿ ստեղծարար և մոտիվացնող միջավայրում թիմերը 6 ժամ կաշխատեն իրենց գաղափարների / ծրագրերի նախատիպերի վրա, այնուհետև կներկայացնեն դրանք Հեքըթոնի ժյուրիին: Ժյուրիի կազմում ներգրավված կլինեն ներկյացուցիչներ ՀՀ ԿԳՄՍ-ից, Վանաձորի համայնքապետարանից և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնից։

Մրցույթի հաղթող կճանաչվի 2 թիմ, որոնց գաղափարները ֆինանսավորելու համար 2020 թվականին կտրամադրվի մինչև 1 մլն ՀՀ դրամ:

Հեքեթոնին դիմելու վերջնաժամկետն է դեկտեմբերի 11-ը, ժամը` 18:00: