Հունիս, 2025
June 2025
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Տեղի կունենա JS Conf Armenia 2019
News 26/11/2019 09:22

Tech Events Armenia-ն նոյեմբերի 30-ին Մարիոտ Արմենիայում կանցկացնի ամենամյա JS Conf Armenia 2019-ը։ Այն մեկ վայրում կհավաքի ՏՏ ոլորտի 1000-ից ավելի մասնագետների ու ընկերությունների՝ Հայաստանից և արտերկրից։

JS Conf Armenia 2019-ը ներառելու է ոչ միայն դասախոսություններ, այլ նաև գործնական դասեր ու մասնագիտական մրցույթներ։

Կոնֆերանսը հնարավորություն է ընձեռում ձեռք բերելու նոր գիտելիքներ և գործնական կապեր։ JS Conf Armenia 2019-ը համագործակցում է մի շարք մեծ ՏՏ ընկերությունների հետ, և կոնֆերանսի մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու այդ ընկերությունների ներկայացուցիչներին, տեղեկանալու այդ ընկերություններում առկա աշխատանքային հնարավորությունների մասին։

Առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել միջոցառման կայքը: