Մեկնարկում է C# (ASP.net) ծրագրավորման լեզվի դասընթաց
News 26-11-2019 15:58

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հրավիրում են մասնակցելու C# (ASP.net) ծրագրավորման լեզվի դասընթացին:

Դասընթացի 1-ին մակարդակի ընթացքում մասնակիցները կսովորեն՝

- նախնական պատկերացում վեբ ծրագրավորման մասին,

- աշխատանք Visual Studio-ում,

- .net framwork, .net core,

- C# հիմունքներ,

- OOP,

- LINQ հարցումների լեզու։

Մակարդակի ավարտից հետո ուսանողները կարող են պատրաստել կոնսոլային ծրագրեր օգտագործելով C# լեզուն։

Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել առցանց՝ հետևյալ հղումով։

Իսկ մանրամասների հետ ծանոթանալու համար կարող եք անցնել այստեղ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 74-97-05 կամ այցելել ՎՏԿ, հասցե՝ ք. Վանաձոր, Շինարարների 12: