PicsArt-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը TechCrunch-ի Disrupt Berlin-ի հյուրն է
News 26-11-2019 17:28

PicsArt Inc.-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը հանդես կգա TechCrunch-ի Disrupt Berlin միջոցառմանը, որը տեղի կունենա չորեքշաբթի, դեկտեմբերի 11-ին, 15:50-ին:

Disrupt Berlin-ին մասնակցելուց, կարող եք ստանալ 20% զեղչ տոմսերի համար՝ օգտագործելով PICSART կոդը։

Հովհաննես Ավոյանը ձեռնարկատեր է, ներդրող և գիտնական։ Նա PicsArt-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է, որը համարվում է լուսանկարների և տեսանյութերի խմբագրման համար առաջին հավելվածը՝ ամսական 130 մլն ակտիվ օգտատերով։ PicsArt-ում ներդրումներ են իրականացրել Sequoia Capital-ը, Insight Venture Partners-ը, DCM-ը և Siguler Guff-ը։ Ընկերությունն ունի ավելի քան 350 աշխատաակից, գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում, իսկ ընկերության մյուս գրասենյակները տեղակայված են ողջ աշխարհում՝ Երևանում, Լոս Անջելեսում, Պեկինում, և արհեստական բանականության լաբորատորիա՝ Մոսկվայում։

Հավելվածը ունի ավելի քան 3000 գործիք ու հատուկ արհեստական ինտելեկտով զինված էֆեկտներ: Հասանելի է ողջ աշխարհում՝ 30 լեզվով, ունի  ամսական 100 մլն ավելի ակտիվ օգտատեր: Անվճար է iOS, Android և Windows հարթակների համար: