EU-SMEDA. մասնագիտական ուղղորդում է ստացել մոտ 3500 ընկերություն և ստարտափ
News 29-11-2019 19:21

«Հաջողությունների ներկայացում-արդյունքների ամփոփում»

Այսօր կայացավ ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի պաշտոնական փակման միջոցառումը՝ «Հաջողությունների ներկայացում-արդյունքների ամփոփում» խորագրով

Որպես «ԵՄ-ն հանուն բիզնեսի» նախաձեռնության առանցքային նախագիծ, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը (EU-SMEDA), որը համաֆինանսավորվում էր Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից, իրականացվել է 2016-2019 -ը, հետապնդելով մեկ նպատակ. էապես նպաստել մասնավոր հատվածի զարգացմանը Հայաստանում՝ հզորացնելով ՓՄՁ ոլորտը ինչպես մակրո, այնպես էլ մեզո և միկրո մակարդակներում: Գործունեության իր չորս տարիների ընթացքում ծրագիրը ոչ միայն լիարժեք կերպով ծառայել է սահմանված նպատակների իրագործմանը, այլև գերազանցել է նախանշված թիրախները՝ նախագծի հինգ բաղադրիչների շրջանակում նախատեսված իր միջոցառումների մեծ մասով:

Արդյունքները, քաղված դասերը և առաջիկա ընթացքը

Ավելի քան չորս տարի EU-SMEDA-ն ծավալել է իր գործունեությունը տարբեր մակարդակներում՝ ուղղված Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանը՝ շեշտը դնելով հինգ արդյունքային ոլորտների և փոխկապակցված թեմաների շրջանակի վրա: Ավելի քան 200 միջոցառումների շրջանակում առաջարկվեց գործնական կապերի հաստատումից մինչև վերապատրաստման դասընթացների և ուսումնական այցերի միջոցով տրամադրվող մասնագիտական ուղղորդում, որից օգտվել է մոտ 3500 ընկերություն և սթարթափ՝ ստեղծելով ավելի քան 450 նոր աշխատատեղ, առաջ մղելով նոր գաղափարներ և նպաստելով հավելյալ արժեքի ու 150-ից ավելի նոր բիզնես միավորների ստեղծմանը: Մասնավոր հատվածը, քաղաքացիական հասարակությունն ու և կառավարական կառույցները ներկայացնող տարբերի շահառուների հետ դինամիկ փոխգործակցությունը, ինչպես նաև կարիքներին արձագանքումը կարևոր նշանակություն են ունեցել ծրագրի գործունեության ազդեցության համար:

Ելույթի խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ով մասնավորապես շեշտեց ծրագրի հաջողությունները իր տարբեր բաղադրիչների միջոցով, շեշտադրելով նորարարությանը, ստարթափ էկոհամակարգի զարգացմանը, ստեղծարար ոլորտին և կանանց հզորացմանն ուղղված ծրագրի գործողությունները և գրանցած հաջողությունները: տկն. դեսպանը նշեց նաև ծրագրին հաջորդող նոր նախաձեռնության՝ Հայաստանի հյուսիսային մարզերում նորարարական տուրիզմի և ինովացիայի զարգացմանն ուղղված գալիք նոր ծրագրի մասին:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը նշեց ծրագրի հետ նախարարության սերտ համագործակցության մասին՝ ծրագրի մեկնարկի հենց առաջին իսկ օրերից՝ առանձնացնելով ՓՄՁ նոր ռազմավարության մշակման հետ կապված ծրագրի անգնահատելի օժանդակությունը, ի թիվս այլ ձեռքբերումների, ինչպիսին էր ՓՄՁ վիճակագրությսն տեղեկագիրը և այլն:

Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Քլաուս Վելդենբերգերը խոսեց այն բազմաթիվ ձեռքբերւմների մասին, որոնց հասել է ծրագիրը՝ համագործակցելով ԵՄ գործընկերների և ՀՀ կառավարության հետ, անվանելով այս համագործակցությունը որպես հաջողված գործընկերության օրինակ:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավարը Էվա Նեհերը ներկայացրեց ծրագրի արդյունքներն ու հետագա առաջարկությունները, ինչպես նաև քաղված դասերը: Մասնավորապես ծրագրի արդյունքում մոտ 10.000 բիզնեսներ և ստարթափեր ստացել են տեխնիկական և ֆինանսական օժանդակություն, սետղծվել են ավելի քան 450 նոր աշխատեղեր և այլն:

Ծրագրի կողմից գրանցված հաջողությունների մասին ստորև՝

Ծրագիրը ծառայել է իբրև օրինակ և կատալիզատոր այն ոլորտների համար, որոնց աջակցել է՝ նպաստելով դրանց զարգացմանը: Տրամադրված ծավալուն աջակցության արդյունքում գրանցվեցին հետևյալ շոշափելի արդյունքները՝

- Աջակցություն ՀՀ կառավարությանը՝ ՓՄՁ նոր ու արդիական ռազմավարության մշակման գործընթացում `միջազգային լավագույն փորձին համապատասխան. ռազմավարությունը պատրաստվել է ՏՀԶԿ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ:

- Աջակցություն ՀՀ վիճակագրական կոմիտեին՝ 2018թ. հայաստանյան ՓՄՁ վիճակագրության հրապարակման աշխատանքներում, որ իրականացվում էր առաջին անգամ՝ հիմք ծառայելով քաղաքականությունների և տնտեսական ռազմավարությունների մշակման համար:

- Բիզնես անդամկցություն ունեցող կազմակերպությունների և բիզնես ասոցիացիաների կարողությունների հզորացում՝ վերածելով դրանք ավելի ուժեղ և կայուն միավորների, որոնք որակյալ ծառայություններ են մատուցում ՓՄՁ-ներին և, մասնավորապես իրենց անդամներին:

- Աջակցություն տարբեր նորարարական ֆորումների և գիտաժողովների անցկացմանը` երկրի նորարարական ներուժի խթանման նպատակով՝ բացելով հայաստանյան գիտական ու հետազոտական կառույցների և միջազգային գործընկերների միջև համագործակցության նոր հորիզոններ: (օր. Բիզնես ինովացիոն ֆորում 2017թ., 2018թ., 2019թ., «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում (STC)» գիտաժողով՝ 2018 և 2019թ-ին)

- Աջակցություն հայաստանյան ՓՄՁ-ների և գիտական հաստատությունների ներկայացվածությանը եվրոպական հետազոտական ցանցերում՝ HORIZON 2020 –ի՝ ԵՄ նորարարության և հետազոտության ֆինանսավորման նախագծում ներգրավվելու միջոցով:

- Աջակցություն տնտեսական կլաստերների ձևավորմանը ՝ շեշտը դնելով տնտեսության մշակութային և ստեղծագործական ճյուղերի վրա (նորաձևություն և դիզայն, կինո):

- Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների կարողությունների հզորացում՝ խորհրդատվության տրամադրման, վերապատրաստման ծրագրերի, դասընթացների, ինչպես նաև տեխնոլոգիական կենտրոնների աշխատանքային ծրագրերի մշակմանը նվիրված մի շարք ֆորումների ու միջոցառումների կազմակերպման միջոցով:

- Աջակցություն սթարթափերի ստեղծմանը, հետագա զարգացմանն ու առաջընթացին՝ դասընթացների կազմակերպման, ուղղակի դրամաշնորհների և տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով («ԵՄ-ն՝ հանուն բիզնեսի » նախաձեռնության շրջանակում նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների, ինչպես նաև գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրերին(STEP) հատկացվող ֆինանսավորման տրամադրում 34 սթարթափերի, Հայաստան սթարթափ ակադեմիայի հիմնադրում, աջակցություն Սևան Startup Summit-ի անցկացմանը 2017, 2018 և 2019 թթ. և այլն):

- գործարար կանանց հնարավորությունների ընդլայնում՝ ցանցերի ձևավորման, կարողությունների ձևավորման և Գործարար կանանց ակումբի 10 հանդիպումների անցկացման միջոցով: