Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Դեկտեմբերի 14-15-ին կկայանա Evocathon-Fintech Hackathon-ը
News 02/12/2019 08:25

«Աշխարհը դառնում է թվային, և մենք պետք է պատրաստ լինենք ընդունել բոլոր մարտահրավերները»

Evocabank-ը և ISTC Foundation-ը ուրախ են ներկայացնել 4500$ մրցանակային ֆոնդ ունեցող Evocathon-Fintech Hackathon-ը, որը տեղի կունենա 2019 թ.-ի դեկտեմբերի 14-15-ին:

Դեկտեմբերի 3-ին, 18:30-ին  բոլոր հետաքրքրված անձիք և թիմերը հրավիրված են մասնակցելու տեղեկատվական հանդիպմանը և ծանոթանալու Evocathon-ի մարտահրավերներին, որոնք հետևյալն են․

1. Բիոմետրիկ նույնականացման համակարգի ստեղծում (փաստաթղթերի և դեմքի նույնականացում):

2.  EPAY համակարգի ստեղծում։ vPOS տերմինալների ինտեգրացիայի հեշտացված լուծում, widget-ով (embed code, iframe):

3.   Payment keyboard – վճարային ստեղնաշար:

4. Windows համակարգի համար տարադրամի փոխանակման ծրագիր, որը կաշխատի մեր տերմինալներով։

5. Սմարթֆոնի միջոցով contactless վճարման լուծում POS տերմինալներով։

Մասնակիցները կստանան Evocabank-ի և ISTC-ի աջակցությունը՝ վերոնշյալ մարտահրավերներիրից որևէ մեկի վրա աշխատելու համար, մասնավորապես՝

– Մենթորների տարբեր խմբեր կլինեն մասնակիցների կողքին` հեքըթոնի ամբողջ ընթացքում աջակցելու և թիմերի հետ աշխատելու նպատակով։

– Հեքըթոնի առաջին օրվա ընթացքում կլինեն նաև թեմատիկ սեմինարներ և հանդիպումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ

Կարևոր օրեր՝

ԴԵԿ 3 –  Տեղեկատվական հանդիպում | 18:30 | ISTC

ԴԵԿ 10 – Գրանցման վերջնաժամկետ

ԴԵԿ 12 –  Դիմում-հայտերի վերանայում

ԴԵԿ 14 – Հեքըթոնի մեկնարկ

Ցանկանու՞մ եք մասնակցել

Հետևեք հեքևթոնի մանրամասներին այստեղ՝ tooyn.am/evoca_info

և գրանցվեք հիմա՝ tooyn.am/evocathon