Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
ՄԱԶԾ-ի ImpactAIM աքսելերացիոն ծրագրերի ստարտափները նոյեմբերին մասնակցեցին երեք միջազգային համաժողովների
News 04/12/2019 09:49

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ImpactAIM աքսելերացիոն ծրագրերի ստարտափները նոյեմբերին մասնակցեցին երեք միջազգային համաժողովների:

ՄԱԶԾ ImpactAIM աքսելերացիոն ծրագրերի շրջանակներում մասնակից ստարտափները մասնակցում են միջազգային համաժողովներին, որտեղ հնարավորություն ունեն իրենց բիզնես գաղափարները ներկայացնել անմիջապես ներդրողներին և ձեռք բերել բիզնեսի զարգացման համար կարևոր ծանոթություններ։

Վերջին մեկ ամսվա ընթացքում ՄԱԶԾ ImpactAIM աքսելերացիոն ծրագրերի ստարտափները մասնկացեցին երեք միջազգային միջոցառումների․

QITCOM 2019 Ապահով խելացի քաղաքներ (29 Հոկտեմբեր–1 Նոյեմբեր)

QITCOM 2019 Ապահով խելացի քաղաքներ համաժողովի շրջանակներում  ՀՀ բարձր բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հրավերով EasyDMARC-ի հիմնադիրները ներկայացրին իրենց լուծումը Ռուանդայի Բարձր տեխնոլոգիաների նախարարին։ AIM GovTech-ի մեկ այլ ստարտափ՝  CityBugs-ը նույնպես մասնակցում էր միջոցառմանը։

WebSummit Լիսաբոն 2019 (4-7 նոյեմբեր)

Հանդիսանալով նոյեմբերի 4-7 Լիսաբոնում տեղի ունեցած Web Summit 2019 համաժողովի գործընկեր` ՄԱԶԾ ImapctAIM թիմը՝ Climate Change Tech Accelerator vol. 2, Accelerator #5 և առաջին աքսելերացիոն ծրագրերից ընտրված 8 ստարտափների հետ մասին ներկայացված էր միջոցառման ցուցասրահում։

Աքսելերացիոն ծրագրերի ստարտափների հիմնադիրները հնարավորություն ունեցան մասնակցել Եվրոպայի ամենամեծ տեխնոլոգիական համաժողովին, ներկա գտնվել միջազգային բանախոսների ելույթներին, ներկայացնել իրենց գաղափաները միջազգային ներդրողների և ձեռք բերել բիզնեսի զարգացման համար կարևոր ծանոթություններ։

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ով հանդես եկավ SDG Global Compact-ի Մեդիա տաղավարում՝ խոսելով այն մասին, թե ինչպես ուղղել տեխնոլոգիաների ներուժն ի նպաստ Կայուն զարգացման նպատակների և ինչպես է դա տեղի ունենում Հայստանում՝ ՄԱԶԾ ImpactAIM աքսելերատորի գործունեության արդյունքում։

SWITCH (11-15 նոյեմբեր)

ՄԱԶԾ ImpactAIM աքսելերացիոն ծրագրերի ստարտափների հաջողությունները շարունակվեցին նաև Սինգապուրում ՝ նոյեմբերի 11-15 կայացած Նորարության և տեխնոլոգիաների շաբաթ համաժողովի շրջանակներում։  ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության կազմում էին նաև  AIM GovTech աքսելերատորի 2 ստարտափներ` էլեկրոնային փոստի անվտանգության լուծումներ առաջարկող easyDMARC-ն ու Expper Technologies ընկերությունը, որը ներկայացնում էր իր նորարական լուծումը՝ հիվանդանոցներում գտնվող երեխաներին ընկերակցող Robbin սոցիալական ռոբոտը։

Միջոցառման շրջանակներում easyDMARC-ի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կիբերանվտանգության ոլորտի առաջատար HEAPSTECH ընկերության միջև համագործակցության պայմանագիր ստորագրվեց։