Տեղի կունենա Devfest Armenia 2019 կոնֆերանսը
News 04-12-2019 17:07

Դեկտեմբերի 14-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում տեղի կունենա Devfest Armenia 2019 միջոցառումը։

Հայաստանում Devfest տեխնոլոգիական կոնֆերանսները կազմակերպվում են GDG (Google Developer Group) Yerevan համայնքի կողմից։ Միջոցառումը տեղի կունենա արդեն 8-րդ տարին անընդմեջ։

Իր բովանդակությամբ այս տարվա կոնֆերանսը ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ Angular JS, որոնման համակարգեր, Fintech, Accelerated Mobile Pages (AMP), Machine Learning, Google Cloud Platform, Android, Flutter, Dart, Firebase, Kotlin, Mobile Photography, ինչպես նաև թեմաներ՝ կապված տեխնոլոգիական բիզնեսների առաջխաղացման, ներդրումների ներգրավման և նախագծերի կառավարման հետ։

Միջոցառումը նախատեսված է ինչպես սկսնակ, այնպես էլ հմուտ ծրագրավորողների, վեբ, մոբայլ և թվային տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների և ուսանողների համար։

Devfest կոնֆերանսների գլխավոր հովանավորն է Google ընկերությունը։ 2019-ի միջոցառման գլխավոր գործընկերն է Rockbite Games ընկերությունը: Միջոցառմանն աջակցում է Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանը։

Միջոցառմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով։

Օրակարգին ծանոոթանալու համարկարող եք անցնել այստեղ։