Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մեկնարկում է «Գրաֆիկ դիզայն»-ի խորացված դասընթաց
News 05/12/2019 11:43

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը կազմակերպում են աշխատաշուկայում լայն պահանջարկ ունեցող «Գրաֆիկ դիզայն»-ի խորացված դասընթաց, որին զուգահեռ անցկացվելու է նաև պրակտիկա։

Ուսուցումը լինելու է #AdobeIllustrator ծրագրի միջոցով։

Դասընթացը մեկնարկում է հունվարի 10-ին։

Գրանցման վերջնաժամկետն է հունվարի 8-ը։ Դասընթացի ընդհանուր տևողությունն է 3 ամիս։ Շաբաթական պարապմունքների քանակը՝ 3 դասընթաց (օրական 2 ժամ)։

Ամսական վճարը կազմում է 15․000 ՀՀ դրամ։

Դիմելու համար նախնական գիտելիքներ չեն պահանջվում։ Դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել 16 տարեկան և բարձր տարիքի անձինք:

Կարող եք գրանցվել առցանց հետևյալ հղումով։

Ուսումնասիրվող թեմաներ՝

– Գրաֆիկան թվային միջավայրում (Պիկսել, Վեկտոր, Գույն),

– Կոմպոզիցիա (Պրակտիկ աշխատանք),

– Գծանկարչություն,

– Տառագրություն,

– Տպագրության հիմունքներ,

– Պաստառների ձևավորում,

– Կերպարների պատկերում։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 055-13-55-58 հեռախոսահամարով կամ այցելել Գյումրու տեխնոլոգիական կենտրոն (հասցե՝ Գայի 1փ, 3-րդ հարկ, 309 սենյակ)։