Հունիս, 2025
June 2025
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Արտավազդ Մինասյանը Krisp-ի նոր տեխնոլոգիայի մասին
News 06/12/2019 09:35

Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում պատմել է Krisp-ի նոր տեխնոլոգիայի մասին։

«Վերջին մի քանի ամսվա ընթացքում Կրիսպի կախարդների թիմը աշխատում է վիդեո զանգերի ժամանակ հետևի ֆոնը ամբողջական փոխելու տեխնոլոգիայի վրա։

Ասեմ, որ Սկայփը և Զումը ունեն նմանատիպ վիդեո լուծումներ, բայց ինչպես աղմուկի հեռացման դեպքում, այս անգամ էլ մենք փորձում ենք էականորեն ավելի բարձր որակ ստանալ։ Ճշգրտության առումով արդեն գերազանցել ենք նրանց, հիմա աշխատում ենք արագագործության վրա։

Այսօր առաջին անգամ մոտս հարց առաջացավ, բա մերկ մարդու վրա ինչպե՞ս կաշխատի, ու մի պահ մտահոգվեցի։

Էն էլ պարզվեց, որ թրեյնինգի դատայում լիքը մերկ մարդկանց վիդոներ կան, ու թիմը լավ սեգմենտացիա է արել (առանձնացրել) իրենց մարմինները»։