Դեկտեմբերի 8-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա աշխարհի ավելի քան 180 երկրում կազմակերպվող «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը, որն իրականացվում է «Բաբելոն» ուսումնական կենտրոնի կողմից՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, «Կոձիլլա» ՏՏ ուսումնական կետրոնի աջակցությամբ և Ինեկոբանկի հովանավորությամբ։
Միջոցառմանը կարող են մասնակել սկսած 6-ից 14 տարեկան երեխաները:
Միջոցառման նպատակն է մասնակիցներին կարճ ժամանակահատվածում ծանոթացնել համակարգչային գիտության հետ՝ տրամադրելով գործնական հմտություններ ծրագրավորման բաղադրիչների և կոդ հասկացության վերաբերյալ: Այս ամենը մենք կսովորենք խաղերի միջոցով ընդամենը մի քանի ժամում:
Կազմակերպիչները ներգրավել են Հայաստանի առաջատար ընկերություններում աշխատող մասնագետների, ովքեր Hour of Code միջոցառման ընթացքում աջկցելու են մասնակիցներին։ Իսկ Codzilla ուսումնական կենտրոնի փորձառու թիմը տարրական դասարանների աշակերտների համար մշակել է նյութերի ներկայացման հատուկ մեթոդներ։
Մասնակցության համար անհրաժեշտ է պարզապես ունենալ մեծ ցանկություն և ներկայանալ միջոցառմանը, որովհետև․
– չի պահաջվում ծրագրավորման իմացություն,
– կրտսեր դպրոցի աշակերտները պետք է ներկայանան ծնողի ուղեկցությամբ,
– անգլերենի իմացությունը ցանկալի է միջին և ավագ դասարաններում սովորող աշակերտների համար։
Քանի որ տեղերը սահմանափակ են, հարկավոր է գրանցվել հետևյալ հղումով։
Նշենք, որ յուրաքանչյուր տարի աշխարհի 180-ից ավել երկրներում կազմակերպվում է «Ծրագրավորման ժամ»/Hour of Code միջոցառումը՝ համախմբելով ավելի քան 300 մլն մասնակցի։