Հունվար, 2021
January 2021
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի 5-րդ ծրագիրն ընդունում է դիմում-հայտեր
News 07/12/2019 14:47

Հայաստան Ստարտափ Ակադեմիան ընդունում է դիմում-հայտեր 5-րդ շրջանի համար։ 12-շաբաթյա նախաաքսելերացիոն ծրագիրը կազմված է լինելու յուրաքանչյուր ստարտափի կարիքների հիման վրա և ներառում է գիտելիքների փոխանակման սեսսիաներ, մենթորների հետ աշխատանք, հաճախորդների զարգացման մեթոդոլոգիայով աշխատանք, փիչինգ: Մասնակիցները նաև հնարավորություն կստանան ոլորտում հաստատել նոր կապեր և աջակցություն ստանալ Ակադեմիայի թիմից՝ ադմինիսրատիվ, իրավական, բիզնեսի զարգացման և այլ ուղղություններով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 11-ն է:

Սա արդեն ծրագրի 5-րդ շրջանն է: Նախորդ շրջանների ընթացքում Հայաստան Ստարտափ Ակադեմիայի թիմը աշխատել է ավելի քան 70 ստարտափների հետ, որոնցից 52-ը հաջողությամբ ավարտել են ծրագիրը: Շրջանավարտներն արդեն ներգրավել են ավելի քան 1․5 միլիոն ԱՄՆ դոլար՝ վենչուրային կապիտալի ֆինանսավորման և գրանտերի տեսքով, նաև հաղթել են WCIT 2019 և Index Ventures Tech Summit-ի փիչինգ մրցույթներում:

Ծրագրի ժամկետներն են՝

Դեկտեմբերի 2՝ հայտերի ընդունման մեկնարկ,

Դեկտեմբերի 11՝ հայտերի ընդունման վերջնաժամկետ,

Դեկտեմբերի 16՝ ծրագրի մեկնարկ,

Դեկտեմբերի 16-ից մարտի 21-ը՝ 12-շաբաթյա ծրագիր,

Մարտի 28՝ Դեմո օր։

Ծրագիրը մշակվել և իրականացվում է Catalyst հիմնադրամի կողմից և աջակցվում է EU4Business նախաձեռնության ներքո իրականացվող EFSE Entrepreneurship Academy (Ձեռնարկատիրության ակադեմիայի) կողմից: