Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մեկնարկում է 3D անիմացիայի խորացված դասընթաց
News 09/12/2019 08:46

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը համատեղ կազմակերպում են 3D անիմացիա 6-ամսյա խորացված դասընթաց։

Դասընթացին կարող են դիմել 16 տարին լրացած անձինք։  Նշենք, որ գրանցման վերջնաժամկետը հունվարի 8-ն է։ Դասընթացը կմեկնարկի հունվարի 10-ին։ Ամսական վճարը կազմում է 15․000 ՀՀ դրամ։

Բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները պրակտիկա կանցնեն ԳՏԿ-ում գործող ընկերություններից մեկում, որը զբաղվում է 3D մոդելավորմամբ և անիմացիոն հոլովակների պատրաստմամբ:

Մասնակցության համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 055 13-55-58 կամ այցելեք ԳՏԿ/Գայի 1, 309 սենյակ։