Categories: News

Տեղի կունենա Beeline Startup Incubator-ի 5-րդ դեմո օրը

Beeline Ստարտափ Ինկուբատորը դեկտեմբերի 13-ին հրավիրում է մասնակցելու 5-րդ շրջափուլի Դեմո օրվան։ Միջոցառումը տեղի կունենա Deworkacy AOKS-ում՝ Աբովյան 3, 16:00-ին:

Ինկուբատորի ռեզիդենտ ստարտափները 14 շաբաթվա ընթացքում մասնակցել են տարաբնույթ դասընթացների և վարպետության դասերի, ստացել են բիզնես ոլորտի առաջատար մասնագետների խորհրդատվությունն ու աջակցությունը, նաև կազմել են ներդրման փաթեթներ ինկուբատորի աշխատակիցների օգնությամբ։

Ստարտափները ելույթ կունենան ներդրողների և էկոհամակարգի այլ հյուրերի առջև։

Beeline Startup Incubator-ի 5-րդ ցիկլի ստարտափների թվում են՝

ForgeFiction-ը հարթակ է, որտեղ գեղարվեստական գրքերը և պատմությունները գրվում են ոչ թե անհատների, այլ խմբերի կողմից: Խմբային ստեղծագործելը հնարավորություն է ընձեռում գեղարվեստական գրականության երկրպագուներին համատեղել իրենց գաղափարները և ստեղծել յուրօրինակ բովանդակությամբ գրքեր և պատմություններ:

GuideMe-ն մոբայլ հավելված է, որը պատմում է Հայաստանի մշակութային և պատմական վայրերի մասին:

Sendsms Global-ը միաժամանակ հուսալի և մատչելի SMS-մարքեթինգի գործիք է ամեն տեսակի բիզնեսի համար:

Eventor.am – Eventor-ը միջոցառումների առցանց կազմակերպման գործիք է, որը օգնում է դրանք պլանավորել ավելի արագ և հեշտ։ Այն, ինչը դարձնում է Eventor-ը ավելի ունիկալ՝ այն տրամադրում է all-inclusive կրեատիվ փաթեթեներ ծննդյան տոների կազմակերպման համար։ Եվ այդ ամենը կատարվում է մկնիկի մեկ քլիքով։

Garoon Tech-ը գյուղատնտեսական գործընթացների ավտոմատացման խելացի համակարգերի մշակման ծառայություն է։

Նշենք, որ ForgeFiction և Eventor թիմերը անցել են Beeline ստարտափ ինկուբատոր առանց մրցույթի, քանի որ ստացել էին հատուկ Beeline-ի կողմից սահմանված մրցանակը Սևան Ստարտափ Սամմիթի ժամանակ:

Share