Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Agri-Tech Startup Clash Ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթ
News 09/12/2019 09:54

Թեև գյուղատնտեսությունը չի դիտարկվում որպես տեխնոլոգիական ոլորտ, տարեկան հազարավոր նորարարական լուծումներ են ստեղծվում և առևտրայնացվում ամբողջ աշխարհով մեկ։ Միայն այս նորարարական լուծումների վրա հիմնվելով է, որ աշխարհը կարող է կերակրել օրեցօր աճող բնակչությանը և բարելավել սպառողների իրական պահանջմունքները։ Ապագայի գյուղատնտեսությունը օգտագործելու է առավել բարդ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են ռոբոտները, տարաբնույթ չափիչ սարքերը և այլն։ Այսպիսի առաջընթացը թույլ կտա մասնավոր ընկերություններին աշխատել առավել արդյունավետ, և առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու։ 

Հաշվի առնելով այս ամենը և նպատակ ունենալով նպաստել էկո-համակարգի զարգացմանը և տալ հնարավոր լուծումներ ոլորտում առկա իրական խնդիրներին՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ImpactAIM աքսելերատորն ու ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիական ինկուբատորը Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամի, Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի, Ասիական Զարգացման Բանկի, Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի  և ՀՀ Ագրոարդյունաբերական ոլորտի առաջատար կազմակերպությունների հետ միասին իրականացնում է Ag-Tech Startup Clash մրցույթը։ Մրցույթն տեղի կունենա դեկտեմբերի 21-ին։   

Ag-Tech Startup Clash մրցույթը հանդիսանում է արդյունավետ հարթակ ագրոարդյունաբերական ոլորտում նորարարական  լուծումների ձևավորման, և միևնույն ժամանակ տաղանդաշատ թիմերի բացահայտման համար։

Հայտադիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը հետևյալ հղումով:

Ընտրված 10 լավագույն թիմերը կստանան հնարավորություն ներկայացնել իրենց գաղափարները և լուծումները մրցույթի ժամանակ, իսկ 3 լավագույնները կստանան դրամական պարգևներ։

Մրցույթին կարող եք մասնակցել ագրոարդյունաբերական ոլորտին վերաբերող ցանկացած նորարարական գաղափարով։ Միևնույն ժամանակ ստորև կարող եք տեսնել մրցույթի գործընկեր կազմակերպությունների կողմից առաջադրված ագրոարդյունաբերական ոլորտին առընչվող մարտահրավերների ցանկը՝

– Ջերմոցային տեխնոլոգիաներ,

– Անասնապահություն,

– Անտառաբուծություն,

– Մարդ-վայրի բնության հակամարտություն,

– Սննդի տեխնոլոգիա,

– Ոչ ավանդական գյուղատնտեսություն,

– Ապօրինի ծառահատումների մոնիտորինգի գործիքներ,

– Նոր տեխնոլոգիաներ և նորարարական մոտեցումներ անտառվերականգնման համար,

– Անտառային հակահրդեհային լուծումներ,

– Առցանց հարթակ, որը կարող է հեշտացնել ֆերմերների շուկայի ճանապարհը,

– Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում,

– Smart փաթեթավորում,

– Տեղական խելացի համակարգերի ջերմոցային տեխնոլոգիաների զարգացում գյուղատնտեսության համար:

Մրցութային կարգ

Բոլոր ընտրված մասնակիցները ազատ են ներկայացնել իրենց գաղափարները մասնագիտական ժյուրիին իրենց նախընտրելի ֆորմատով (պրեզենտացիա, վիդեո)։ Գաղափարների ներկայացումը պետք է լինի մինչև 4 րոպե, որին կհաջորդի 6 րոպե հարց ու պատասխան։ Ժյուրին բաղկացած է լինելու առավելագույնը 5 անդամից։

Մրցանակներ

1. Ամենանորարար լուծում – 800 ԱՄՆ դոլար

2. Առավել մեծ ազդեցություն ունեցեղ լուծում – 800 ԱՄՆ դոլար

3. Ծագող աստղ – 400 ԱՄՆ դոլար

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել պաշտոնական կայքում: