Սեպտեմբեր, 2020
September 2020
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Հայտերի ընդունելություն՝ Berkeley SkyDeck-ի 2020 թվականի գարնան աքսելերացիոն ծրագրի համար
News 09/12/2019 12:52

Berkeley SkyDeck-ը ընդունում է հայտեր 2020 թվականի գարնան աքսելերացիոն ծրագրի համար: Հայտադիմումը կարելի է լրացնել մինչև հունվարի 8-ը:

Նշենք, որ SkyDeck աքսելարատորը UC Berkeley-ի և առհասարակ UC համակարգի ամենամեծ աքսելերատոր-ինկուբատորն է: SkyDeck-ը՝ որպես համալսարանական աքսելերատոր միջագային մակարդակով թոփ 3-ից մեկն է:

SkyDeck արդեն հասցրել է մուտք գործել հայկական 5 ստարտափ՝  Krisp-ը, Grovf-ը, SuperAnnotate-ը, AppearMe-ն և XCloud Networks-ը։ Այժմ UC Berkeley-ի ամենամեծ քանակով ստարտափները Հայաստանում են։

Կարեն Գյուլբուդաղյանը, Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի SkyDeck աքսելերատորի առաջին համաշխարհային դեսպանը և առանցքային խորհրդականը, իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ բոլոր հետաքրքրված ստարտափները, որոնց նպատակների մեջ մտնում է մուտք գործել միջազգային շուկա, կարող են կապվել իր հետ։

Strategic Value Ventures-ի թիմը կնտրի 2 ստարտափ, որոնք հնարավորություն կունենան մասնակցելու live pitching փուլին։

SkyDeck-ի մասին ավելին իմանալու համար կարող եք դիտել մեր հատուկ պատրաստած նյութը աքսելերացիոն ծրագրի մասին։

SkyDeck-ի գործունեության մասին Starthub 360-ի շրջանակներում նաև մանրամասն խոսել է Կարեն Գյուլբուդաղյանը։