Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ռուսալեզու «Ծրագրավորման հիմունքներ և թվային գրագիտություն» դասընթաց
News 10/12/2019 08:02

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (GTC) հայտարարում է ընդունելություն ռուսալեզու «Ծրագրավորման հիմունքներ և թվային գրագիտություն» դասընթացին:

Դասընթացի տևողությունը` 3 ամիս:

Դիմում կարող են ներկայացնել 12 տարին լրացած անձինք:

Դիմելու վերջնաժամկետը հունվարի 8-ն է։

Դասընթացի մեկնարկ. հունվարի 10-ը։

Ամսական ուսման վարձը` 15․000 դրամ։

Այս դասընթացը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր չունեն ծրագրավորման փորձ, բայց ցանկանում են մասնագիտություն ստանալ ՏՏ ոլորտում:

Դասընթացը կուսումնասիրի հիմնական հասկացությունները և կոնստրուկցիաները, որոնք ներառում են բոլոր ժամանակակից ծրագրավորման լեզուները:

Նաև այս դասընթացից դուք կկարողանաք սովորել ծրագրավորման տարբեր ոլորտների մասին, ինչը հնարավորություն կտա ապագայում ճիշտ ընտրություն կատարել ապագա մասնագիտության համար:

Դիմելու համար կարող եք լրացնել հետևյալ հղումը։

Հասցե՝ Գյումրի, Գայի փողոց 1, 3-րդ հարկ, N309։ Հեռախոսահամար՝ 055 13-55-58։