Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ReTech2019-ում կքննարկվեն իրերի ինտերնետը և արհեստական բանականությունը
News 10/12/2019 09:21

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ PMI Science-ի աջակցությամբ այս տարի կրկին կազմակերպում է Research and Technology Forum 2019, որը տեղի կունենա դեկտեմբերի 13֊ից 14-ը Ծաղկաձոր Մարիոթ հյուրանոցում:

Իրերի ինտերնետը (IoT), Արհեստական բանականությունը և նմանատիպ մի շարք ուղղություններ մարդկության կենսագործունեության վրա վճռորոշ ազդեցություն ունեն, հետևաբար՝ ենթակա են խորքային գիտական հետազոտության։

Այդ հետազոտությունները նպաստում են նորարարությունների ամուր հիմքի և շահագործման անվտանգության ձևավորմանը։

ReTech2019-ը նպատակ ունի միավորել ծրագրավորողին և հետազոտողին՝ գծանշելով զարգացման բոլորովին նոր ուղի հայաստանյան գիտատեխնիկական ներուժի համար։

ReTech2019-ում կքննարկվեն շատ այլ թեմաներ՝ գիտության ոլորտում հաջողության հասնելու Հայաստանի ճանապարհի վերաբերյալ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +(374) 11 21-97-97 հեռախոսահամարով։