Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Խեսուս Լոզանո. €2 մլրդ բյուջե և Հայաստանը "Հորիզոն 2020" ծրագրի մի մաս
News 10/12/2019 13:05

Բիզնես հրեշտակ, ներդրող Խեսուս Լոզանոն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Շատ հպարտ եմ, որ հրավիրված եմ որպես բարձրակարգ մասնագետ եվրոպական ինովացիոն խորհրդի աքսելերատորի դատավոր:

Վերջին եռամսյակում EIC-ն (European Innovation Council) ֆինանսավորել է 75 տեխնոլոգիական ստարտափ, ինչը կազմել է 278 մլն եվրո:

Մեր 2020 թվականի բյուջեն մոտ 2 մլրդ եվրո է: Այդ գումարը կներդնեն առաջատար թիմերի եւ տեխնոլոգիաների մեջ։

EIC-ն Եվրոպական հանձնաժողովի խոշորագույն ներդրումային գործիքն է: Այն ֆինանսավորում է high-tech ստարտափները շատ վաղ փուլում, երբ նրանք չեն կարող ստանալ ներդրումներ և շահավետ չեն: Մենք վստահում ենք մեր եվրոպական տաղանդին։

Ի դեպ, հայկական ստարտափները “Հորիզոն 2020” ծրագրի մի մասն են»։

Հիշեցնենք, որ «Հորիզոն 2020»-ը ԵՄ հետազոտության և նորարարության ամենաընդգրկուն ծրագիրն է, որի բյուջեն նախատեսված 7 տարիների համար (2014-ից 2020-ը) կազմում է մոտ 80 միլիարդ եվրո: Ծրագիրը միտված է տնտեսության զարգացմանը և կապակցելու է նորարարությունն ու հետազոտությունը` փորձելով հասնել այնպիսի գործընթացների իրականացմանը, ինչպիսիք են գիտության գերազանցությունը, արդյունաբերության առաջնայնությունը և հասարակական մարտահրավերների դիմակայությունը: