News
11/12/2019 08:05
Դեկտեմբերի 10-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը հյուրընկալել է Մոլդովայի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների պատվիրակությանը։
Այցի ընթացքում նրանք ծանոթացան կենտրոնի և այնտեղ տեղակայված ընկերությունների գործունեությանը, մարզի տեղեկատվական ու ինժեներական ներուժին և զարգացման հեռանկարներին։
Հյուրերը առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերեցին կենտրոնում իրականացվող կրթական ծրագրերին։