Categories: News

Խորացված ծրագրավորման դասընթաց դպրոցականների համար

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (GTC) կազմակերպում են 10-ամսյա խորացված ծրագրավորման դասընթաց 12-17 տարեկան դպրոցականների համար, ովքեր հետաքրքրվում են ՏՏ ոլորտով։

Գրանցման վերջնաժամկետն է հունվարի 8-ը։ Դասընթացը կմեկնարկի հունվարի 10-ին։

Նշենք, որ դիմելու համար նախնական գիտելիքներ չեն պահանջվում։

Դասընթացն անցկացվում է 3 մակարդակով՝

1․ HTML5/CSS3 և Անգլերեն

– Տևողություն՝ 3 ամիս,

– Շաբաթական դասերի քանակ՝ 4,

– Ամսական վճար՝ 10․000 ՀՀ դրամ։

2․ JavaScript fundamental, jQuery և Անգլերեն

– Տևողություն՝ 3 ամիս,

– Շաբաթական դասերի քանակ՝ 4,

– Ամսական վճար՝ 10․000 ՀՀ դրամ։

3. PHP, MySQL և Անգլերեն

– Տևողություն՝ 4 ամիս,

– Շաբաթական դասերի քանակ՝ 4,

– Ամսական վճար՝ 10․000 ՀՀ դրամ։

Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել կից հայտաձևով։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով 055-13-55-58 կամ մոտենալ Գայի 1, 3-րդ հարկ, 309 սենյակ։

Share