Հունվար, 2021
January 2021
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Կայացավ ԵՄ Թումո համալիրի առաջին աշխատանքային հանդիպումը Հայաստանի համալսարանների հետ
News 11/12/2019 09:49

Դեկտեմբերի 6-ին Թումո Երևանում կայացավ ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի առաջին աշխատանքային հանդիպումը Հայաստանի համալսարանների հետ: Այդ մասին TUMO-ն գրել է իր բլոգում։

Բարձրագույն կրթության, գիտական ինստիտուտների և ՀՀ կառավարության ներկայացուցիչները մանրամասն տեղեկացան Թումո լաբորատորիաների` STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) ոլորտի նոր կրթական նախագծի մասին, ինչպես նաև քննարկեցին համատեղ աշխատանքի հնարավորությունները: ԵՄ Թումո համալիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, լինելու է համագործակցության հանգույց համալսարանների, բիզնեսի ու հետազոտողների համար:

«Թումո լաբորատորիաները ԵՄ Թումո համալիրի սիրտն է ու իր հաջողությունը կախված է նրանից, թե ինչպես կինտեգրվի տեղի ակադեմիական ու տեխնոլոգիական համայնքում և ինչպիսի օգուտ կտա այդ համայնքին իր միջազգային կապերի ու նորարարական ծրագրերի շնորհիվ»,- իր խոսքում նշել է Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը:

«Նախագիծը շատ լավ հնարավորություն է ուսանողների ու համալսարանների համար: Ուսանողները, մասնակցելով Թումո լաբորատորիաների աշխատանքներին, կստանան հետազոտական արժեքավոր հմտություններ, ինչպես նաև, որպես արդյունք, կունենան պատրաստի նախագիծ: Բացի այդ ԵՄ Թումո համալիրում կգործի ընդհանուր տարածք, որտեղ համալսարանները կկարողանան փոխանակվել իրենց հետազոտական փորձով և սարքավորումներով»,- նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը:

Հիշեցնենք, որ Թումո լաբորատորիաների կրթական ծրագիրն ու դիմումների ընդունումը կմեկնարկի 2020 թվականի հունվարին: Նախագծին կարող է մասնակցել 18 տարեկանը լրացած յուրաքանչյուր ոք: