Հունվար, 2021
January 2021
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
BANA-ի ներդրողները «Հիմնարկ» թիմում երկրորդ փուլով ներդրում են կատարել
News 11/12/2019 10:00

«Հիմնարկ» թիմը հայտարարում է միջազգային բիզնես հրեշտակներից ներդրումների ներգավման երկրորդ փուլի մասին։

Business Angel Network of Armenia-ի ներդրողներն իրենց ներդրումն են արել, որն օգտագործվելու է «Հիմնարկ Մարդիկ» նորարար համակարգի հետագա զարգացման համար։ Թիմն առաջին ներդրումը BANA-ից ստացել է 2018 թվականի նոյեմբերին։

Ընկերության համահիմնադիրներն են Ռուբեն Օսիպյանն ու Սմբատ Պետրոսյանը։ Թիմը մշակում է փոքր և միջին ձեռնարկությունների վարչական գործառույթների ավտոմատացման արդի լուծումներ՝ օգնելով գործարարներին ազատվել առօրյա ձանձրալի անելիքներից և վայելել ստեղծագործ աշխատանքի հաճույքը։

«Հիմնարկ»-ի տնօրեն Ռուբեն Օսիպյանը կարեւորում է ներդրման այս փուլը. «Հատկանշական է, որ մեզ միացան միջազգային ու բազմափորձ բիզնես հրեշտակներ, որոնք եկել են երկարաժամկետ տեսլականով՝ օգնելու հաջողության հասնել Հայաստանում, այնուհետեւ տարածվել դեպի այլ երկրներ»։

Հայկական ստարտափի առաջին լուծումը «Հիմնարկ Մարդիկ» առցանց համակարգն է՝ մշակված հայկական փոքր ու միջին ձեռնարկությունների համար, ինչի շնորհիվ հաճախորդները կարող են արագ, պարզ ու անսխալ վարել կադրային գործավարությունն ու աշխատավարձի հաշվարկը։

BANA-ի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ առաջին ներդրումից հետո թիմը հասավ զարգացման այն փուլին, որ անհրաժեշտ էր նոր ներդրումներ ներգրավել արագ աճն ապահովելու համար։ Երկրորդ անգամ ներդրեցին ինչպես առաջին փուլի, այնպես էլ BANA-ին միացած նոր ներդրողները։ Այժմ «Հիմնարկ»-ը լավ հնարավորություն ունի օգտագործելու փորձառու մասնագետների գիտելիքն ու փորձը՝ ընդլայնելու իր արտադրանքը»։

Երկրորդ անգամ ներդրում են կատարել 8 բիզնես-հրեշտակ, այդ թվում՝ Նիդերլանդներից, Ռուսաստանից, Ռումինիայից. «Հոլանդացի նոր ներդրողը Եվրոպայում խոշոր Software ոլորտի ընկերության ղեկավար է, որը մատակարար է բազմաթիվ ձեռնարկությունների համար։ Տեսնելով «Հիմնարկ»-ի ստեղծած հարթակի պոտենցիալը, նա վստահ է, որ այն օգտակար ու հետաքրքրիր կլինի եվրոպական շուկայում», – նշել է Գրիգոր Հովհաննիսյանը։

Հավելենք, որ BANA-ի՝ Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի անդամները հայ եւ այլազգի գործարարներ են, ովքեր հետաքրքրված են ստարտափ թիմերում ներդրումներ անելով։ Ֆինանսական կապիտալից բացի, բիզնես հրեշտակներն իրենց մեծ փորձը փոխանցում են նորաստեղծ ընկերությունների անդամներին, տրամադրում են անհրաժեշտ ռեսուրսներ եւ օգնում հաջողության հասնել միջազգային շուկայում։