Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Eventbrite-ի և YouTube-ի նախկին ղեկավարները աշխատանքի են անցել PicsArt-ում. hավելվածը՝ 3-րդ անգամ ամենաներբեռնված 20 ծրագրերի ցանկում
News 11/12/2019 11:09

PicsArt-ը՝ աշխարհի համար 1 ստեղծագործական պլատֆորմը և նկարների խմբագրման ծրագիրը, հայտարարել է Ավիշ Պաթելի նշանակման մասին ռազմավարության և գործառնությունների ավագ փոխնախագահի պաշտոնում, իսկ Ջեյն Հուն դարձել է կոնտենտի և հաղորդակցության բաժնի փոխնախագահ: Eventbrite-ի և YouTube-ի նախկին ղեկավարները, համապատասխանաբար, միանում են ընկերությանը, քանի որ այն դարձել է ամենաներբեռնվող 15 հավելվածներից մեկը ամբողջ աշխարհում՝ ավելի քան 50 միլիոն ներբեռնումներով միայն Q3-ում:

PicsArt-ը նաև ֆոտո և վիդեո կատեգորիայի ամենահայտնի հավելվածներից մեկն է՝ YouTube-ից և TikTok-ից հետո, Instagram-ից, Snapchat-ից և Adobe-ից առաջ:

Հիշեցնենք, որ PicsArt-ը միակ անվճար հավելվածն է, որն ունի նկարների խմբագրման համար նախատեսված ավելի քան 3000 գործիք ու հատուկ արհեստական ինտելեկտով զինված էֆեկտներ: Հասանելի է ողջ աշխարհում՝ 30 լեզվով, ունի ամսական 100 մլն ավելի ակտիվ օգտատեր: Անվճար է iOS, Android և Windows հարթակների համար: