Դեկտեմբերի 12-ին ժամը 18:00-ին բոլոր հետաքրքրվածները կարող են մասնակցել Datathon 2019 | Hack the DNA միջոցառման մրցանակաբաշխությանը, որի ընթացքում մասնակից 21 թիմերից լավագույն 3 արդյունքները ստացած թիմերը կճանաչվեն հաղթողներ և կներկայացնեն իրենց աշխատանքը։ Թիմերը ինը օր շարունակ աշխատել են առաջադրված խնդրի՝ ԴՆԹ հաջորդականության վերլուծության շուրջ։
Մրցանակաբաշխության օրը BIG: IMB BioInformatics խմբի մասնագետ Մխիթար Մկրտչյանը կպատմի ԴՆԹ հաջորդականության վերլուծության շուրջ հետազոտությունների կարևորության մասին և թե որքանով վերջիններս կարող են հեշտացնել քաղցկեղներում թելոմերների դերի ուսումնասիրությունը:
Հայ գիտական համայնքի ձեռքբերումները նշելու համար կարող եք նախապես գրանցվել հետևյալ հղումով։
Հիշեցնենք, որ Datathon-ը կազմակերպվել է PMIScience-ի, Enterprise Incubator Foundation (EIF), ISTC հիմնադրամի, BIG: IMB BioInformatics Group / ՄԿԻ Կենսաինֆորմատիկայի խմբի և LABZ AI-ի հետ համատեղ։