News
12/12/2019 09:48
Ավարտվեց Climate Change Tech Acceleration vol.2 ծրագիրը, որի շրջանակներում, քաղաքային զարգացման մարտահրավերներին լավագույն ինովացիոն լուծումներ առաջարկող ստարտափները մասնակցեցին՝
– ինտենսիվ բիզնես, տեխնոլոգիական և իմփաքթ դասընթացների,
– համաշխարհային միջոցառումների, որոնք առանցքային դեր խաղացին նրանց բիզնեսի զարգացման, ներդրումների ներգրավման, ոլորտում ծանոթությունների շրջանակը ընդլայնելու և հավանական հաճախորդներ գտնելու համար:
20 շաբաթների ընթացքում ծրագրին մասնակցած 6 հաջողակ ստարտափներն են՝
– Resident,
– Velvioo / YerevanRide,
– Garoon Tech,
– Djinn Sensor,
– Smart Forest,
– Mossil (Urbonsarium):
Նշենք, որ CCTA vol. 2-ը ստացել է 34 դիմում 7 երկրներից։ 15 հարցազրույցներից հետո ընտրվել են 10 թիմեր, որոնցից միայն 6-ը ավարտել են ծրագիրը։