Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ե՞րբ է պետք վաճառել ստարտափը. մաս 1
News 12/12/2019 11:22

Դուք պատրաստվո՞ւմ եք վաճառել ձեր ընկերությունը: Հենց ա՞յս պահին։ Մեկ տարի ա՞նց: Հինգ տարի ա՞նց։

Ջո Պրոկոպիոն ձեռնարկատեր է։ Այս պահին նա զբաղվում է Spiffy-ի ստեղծմամբ, իսկ մինչ այդ վաճառել է Automated Insights-ը, ExitEvent-ը և ստեղծել է Intrepid Media-ն։ Նա կիսվել է իր փորձով, թե արդյոք պետք է վաճառել ստարտափը և ինչպես դա անել։

Ստարտափների ոլորտում Ջոն ունի ավելի քան 20 տարվա փորձ և տասնյակից ավելի ձեռքբերումներ որպես ձեռնարկատեր, խորհրդատու և ներդրող։ Նա հավաստիացնում է, որ ստարտափի գնումը/վաճառքը միշտ լայնածավալ և բարդ գործարք է, որին դուք երբեք 100%-ով պատրաստ չեք: Միակ զղջումը, որի մասին պատմում են նրա հասակակիցները, այն է, որ համաձայնագիր ստորագրելով՝ նրանք ստացան ավելի քիչ, քան պետք է ստանային:

Անկախ այն բանից, թե դուք հիմնադիր եք, թե պարզապես ունեք որևէ մի մաս, կան շատ բաներ, որոնք դուք պետք է իմանաք, նախքան որոշեք վաճառել ձեր ստարտափը։ Այնպիսի բաներ, որոնք չեք սովորի, մինչև չանցնեք դրանց միջով:

Ինչպե՞ս իմանալ, թե ո՞րն է վաճառքի ճիշտ ժամանակը։ Ձեր ընկերությունը վաճառելու համար կա հիմնականում չորս պատճառ.

1. Ամեն ինչ վատ է ընթանում։ Սա ակնհայտորեն լավ չէ, և եթե դուք պատրաստվում եք վաճառել ձեր ընկերությունը, խորհուրդ է տրվում դա չանել: Փոխարենը, դուք պետք է անեք ամեն ինչ, որ ստարտափը կայունանա, և վերանայեք այս որոշումը ապագայում:

2. Ամեն ինչ լավ է ընթանում: Մի կողմից, սա լավագույն պահն է, բայց մյուս կողմից, սա այն պահն է, երբ հիմնադիրներն ամենաքիչն են շահագրգռված վաճառքով: Գործարքը պետք է լինի ակնառու և շահավետ:

3. Արտաքին գործոն։ Ինչ-որ բան է պատահել ընկերությունից դուրս, ինչը դարձրել է վաճառքը գրավիչ տարբերակ: Օրինակ՝ դուք միաժամանակ ղեկավարել եք երկու ընկերություն և որոշել եք հեռանալ փոքրից, որպեսզի կենտրոնանաք մեծի վրա:

4. Դուք զարգացրել եք ձեր ստարտափը այնքան, որքան հնարավոր էր։ Սա ամենատարածված պատճառն է, որից հիմնադիրները որոշում են վաճառել իրենց ընկերությունները: Նրանք տեսնում են բազմաթիվ հնարավորություններ ապագայում և որոշում են, որ որոշակի գնորդ կարող է շատ ավելի լավ օգտվել այդ հնարավորություններից:

Սովորաբար վաճառքի որոշումը հիմնված է հենց այս պատճառներից մեկի կամ նրանց համադրության վրա: