Հունվար, 2025
January 2025
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
«1991 ստորաբաժանման» ամփոփիչ տեղեկատվական հանդիպումը FAST-ում
News 13/12/2019 09:56

Դեկտեմբերի 17-ին ժամը 17:00, FAST-ի գրասենյակում տեղի կունենա «1991 ստորաբաժանում» նախապատրաստական դասընթացների վերաբերյալ տեղեկատվական հանդիպումը:

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մասնակցել տեղեկատվական հանդիպմանը:

Օրակարգ՝

17:00 – 17:15 գրանցում,

17:15 – 17:40 ծրագրի ներկայացում,

17:40 – 18:00 հարց և պատասխան։

Հանդիպմանը մասնակցելու համար հարկավոր է գրանցվել հետեւյալ հղմամբ։

Հիշեցնենք, որ նախապատրաստական դասընթացի նպատակն է նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տրամադրել լրացուցիչ գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որի շնորհիվ վերջիններս առավել պատրաստված կլինեն հետագայում «1991 ստորաբաժանում»-ում ծառայություն անցնելու համար։

«1991 ստորաբաժանում» նախապատրաստական դասընթացներին դիմելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով։

Ծրագրի գրանցման վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 20, 2019։

Դասընթացների մեկնարկը՝  հունվարի 28, 2020։