Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայտնի են Datathon 2019-ի հաղթողները
News 13/12/2019 10:05

Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Datathon 2019 | Hack the DNA միջոցառման մրցանակաբաշխութունը, որի ընթացքում մասնակից 21 թիմերից 3 լավագույն արդյունքներ ստացած թիմերը ճանաչվեցին հաղթողներ՝

– BioCode,

– David Khechoyan,

– BrainBee։

1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի հաղթողները ստացան մրցանակներ՝ համապատասխանաբար 1500, 1000 և 500 ԱՄՆ դոլլարի չափով։

Հիշեցնենք, որ թիմերը ինը օր շարունակ աշխատել են առաջադրված խնդրի՝ ԴՆԹ հաջորդականության վերլուծության շուրջ։ Մինչև ներկայացման վերջնաժամկետը ISTC և BIG մասնագետների կողմից թիմերին տրամադրվել էր 3 հանդիպման օր, ինչպես նաև նրանք հնարավորություն ունեին օգտվել ISTC կենտրոնի սերվերային համակարգերից՝ իրենց նախագծերի վրա աշխատելու համար:

Datathon-ը կազմակերպվել է PMIScience-ի, Enterprise Incubator Foundation (EIF), ISTC հիմնադրամի, BIG: IMB BioInformatics Group / ՄԿԻ Կենսաինֆորմատիկայի խումբ-ի և LABZ AI-ի հետ համատեղ։