Դեկտեմբերի 14-15-ը տեղի ունեցավ Evocathon – Fintech Hackathon-ը։
24 ժամյա հեքինգից հետո հաղթող ճանաչվեցին Բիոմետրիկ նույնականացման լուծումներ առաջարկող հետևյալ 3 խմբերը՝
– BankEye – 1500$,
– ArmBIS – 1500$,
– Iterate – 1500$,
– OWLFINITY LLC – ամենակրեատիվ ելույթ:
Միևնույն ժամանակ Evocabank-ը անակնկալ համագործակցության առաջարկներ արեց M.In.D և Alien թիմերին:
Հիշեցնենք, որ մասնակից թիմերը պետք է լուծեին 5 մարտահրավերներից մեկը․
1. Բիոմետրիկ նույնականացման համակարգի ստեղծում (փաստաթղթերի և դեմքի նույնականացում):
2. EPAY համակարգի ստեղծում։ vPOS տերմինալների ինտեգրացիայի հեշտացված լուծում, widget-ով (embed code, iframe):
3. Payment keyboard – վճարային ստեղնաշար:
4. Windows համակարգի համար տարադրամի փոխանակման ծրագիր, որը կաշխատի Evocabank-ի տերմինալներով։
5. Սմարթֆոնի միջոցով contactless վճարման լուծում POS տերմինալներով։