Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Որոնք են Beeline Startup Incubator-ի 5-րդ շրջափուլի ստարտափները
News 17/12/2019 14:25

Դեկտեմբերի 13-ին Deworkacy AOKS-ում տեղի ունեցավ Beeline Startup Incubator-ի 5-րդ շրջափուլի դեմո օրը։

Ինկուբատորի ռեզիդենտ ստարտափները 14 շաբաթվա ընթացքում մասնակցել են տարաբնույթ դասընթացների և վարպետության դասերի, ստացել են բիզնես ոլորտի առաջատար մասնագետների խորհրդատվությունն ու աջակցությունը, նաև կազմել են ներդրման փաթեթներ ինկուբատորի աշխատակիցների օգնությամբ։

Ստարտափները ելույթ ունեցան ներդրողների և էկոհամակարգի այլ հյուրերի առջև։

Beeline Startup Incubator-ի 5-րդ ցիկլի ստարտափների թվում էին 4 ռեզիդենտ ստարտափ՝

ForgeFiction-ը հարթակ է, որտեղ գեղարվեստական գրքերը և պատմությունները գրվում են ոչ թե անհատների, այլ խմբերի կողմից: Խմբային ստեղծագործելը հնարավորություն է ընձեռում գեղարվեստական գրականության երկրպագուներին համատեղել իրենց գաղափարները և ստեղծել յուրօրինակ բովանդակությամբ գրքեր և պատմություններ:

Sendsms Global-ը միաժամանակ հուսալի և մատչելի SMS-մարքեթինգի գործիք է ամեն տեսակի բիզնեսի համար:

Eventor.am – Eventor-ը միջոցառումների առցանց կազմակերպման գործիք է, որը օգնում է դրանք պլանավորել ավելի արագ և հեշտ։ Այն, ինչը դարձնում է Eventor-ը ավելի ունիկալ՝ այն տրամադրում է all-inclusive կրեատիվ փաթեթեներ ծննդյան տոների կազմակերպման համար։ Եվ այդ ամենը կատարվում է մկնիկի մեկ քլիքով։

Garoon Tech-ը գյուղատնտեսական գործընթացների ավտոմատացման խելացի համակարգերի մշակման ծառայություն է։

ForgeFiction-ի համահիմնադիր Արեգ Վարդանյանը պատմեց իրենց ստարտափի ապագա պլանների և ինկուբատորի մասին։ «Շատ շուտով պլաններ ունենք հնարավորություն տանք մարդկանց ստեղծել այլ տեսակի գրականություն՝ կոմիքսներ, ֆիլմի սցենարներ։ Եվ վերջնական նպատակը այն է, որ նրանք կարողանան ստեղծել ոչ միայն պատմություններ, այլ նաև այդ պատմությունների շուրջ ամբողջական երևակայական աշխարհներ, որոնք արդեն լցված կլինեն բազմաթիվ պատմություններով։ Beeline Startup Incubator-ում մենք հայտնվեցինք Սևան Ստարտափ Սամմիթից հետո։ Այդ ժամանակ մենք արդեն ունեինք որոշ ներդրում և մեր ողջ աշխատանքը ուղղված էր մեր օգտատերերի քանակի ավելացմանը։ Իսկ ինկուբատորը ամբողջ ընթացքում մեզ աջակցում էր խորհուրդներով, կազմակերպել էր մի քանի հանդիպում գործող մասնագետների հետ, որոնք մեզ օգնեցին ժիշտ զարգացնել մեր պրոդուկտը և ավելի մեծ արդյունքներ ունենալ այս պահի դրությամբ», – նշեց Արեգը։

Հիշեցնենք, որ ForgeFiction և Eventor թիմերը անցել են Beeline ստարտափ ինկուբատոր առանց մրցույթի, քանի որ ստացել էին հատուկ Beeline-ի կողմից սահմանված մրցանակը Սևան Ստարտափ Սամմիթի ժամանակ:

Նշենք, որ բացի ռեզիդենտ ստարտափներից, դեմո օրվան մասնակցեցին 2 այցելու ստարտափ՝ GuideMe-ն և 2do-ն։

GuideMe-ն մոբայլ հավելված է, որը պատմում է Հայաստանի մշակութային և պատմական վայրերի մասին: Հավելվածի համահիմնադիր Հասմիկ Բարխուդարյանը նույնպես կիսվեց իր մտքերով ինկուբատորի մասին։ «Ինկուբատորը մեզ շատ է օգնել, բավականին խորհուրդներ ենք ստացել այդ ընթացքում։ Արդեն փոփոխություններ ենք սկսում կատարել ինտերֆեյսի մեջ, որպեսզի հանդես գանք ավելի բարձր որակով։ Այն ամենը, ինչ մենք արել էինք, արել էինք մեր ուժերով և ապրիլին մեկնարկել ենք, որպեսզի ունենանք ալֆա տարբերակը և feedback հավաքենք։ Ինկուբատորը մեզ մի քանի քայլ առաջ է գցել, ոչ միայն բովանդակության հարցով, այլ նաև տեխնոլոգիաների»,- նշում է Հասմիկը։