Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ՀՀ կառավարությունը Սիլիկոնյան հովտում ուսանելու համար պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդների
News 17/12/2019 14:36

ՀՀ կառավարությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների Սիլիկոնյան հովտի Դրեփերի ձեռներեցության դպրոցում ուսանելու համար պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդներին:

Այս մասին դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Մենք վարչապետի գլխավորությամբ վերջերս Սիլիկոնյան հովտում էինք: Մի շատ կարևոր պայմանավորվածություն ձեռք բերեցինք` ՀՀ կառավարությունն առաջին անգամ պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդներին` ուսանելու Սիլիկոնյան հովտում: Կրթական բացառիկ ծրագիրը հոգալու է ընտրված այն ձեռներեցների ուսման հետ կապված բոլոր ծախսերը, ովքեր կցանկանան և կդիմեն այդ ծրագրին, և հնարավորություն կստանան 7 շաբաթ տևողությամբ ձեռներեցության և բիզնես դասընթացներ անցնելու Դրեփերի համալսարանում»,- ասաց Արշակյանը:

Նախարարը նշեց, որ Դրեփերի համալսարանում դասավանդում են հայտնի և հաջողակ ձեռներեցներ: