Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ավարտվեց 2-րդ տարին անընդմեջ անցկացվող «Հետազոտություններ եւ տեխնոլոգիաներ» համաժողովը
News 17/12/2019 14:56

Դեկտեմբերի 13֊ից 14-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ 2-րդ տարին անընդմեջ անցկացվող «Հետազոտություններ եւ տեխնոլոգիաներ» համաժողովը` կազմակերպված Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ PMIScience-ի աջակցությամբ։

Համաժողովի երկու օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան բացահայտել գիտության ոլորտում հաջողության հասնելու Հայաստանի տեսլականը։

Համաժողովի նպատակն էր քննարկել «Պլաստիկի եւ նյութագիտության տեխնոլոգիաների», «Տվյալագիտության», «Էլեկտրոնիկայի», «Մոլեկուլային կենսաբանության» ոլորտներում առկա խնդիրներն ու նշված ոլորտներում արձանագրված վերջին զարգացումները, ինչպես նաեւ գիտահետազոտական տարբեր ուղղությունների միջեւ սահմանել համագործակցության հնարավորություններ։

Համաժողովի բացման մասում ելույթ ունեցավ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և մաղթեց արդյունավետ ընթացք։

«Հետազոտություններ և տեխնոլոգիաներ» համաժողովը, որն անցկացվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ, Հայաստանի գիտական համայնքի համար կարող է դառնալ համաշխարհային նոր միտումները և, այդ համատեքստում, Հայաստանի, մասնավորապես՝ տեղական հետազոտական և տեխնոլոգիական ընկերությունների դերը քննարկելու արդյունավետ հարթակ,- ընդգծեց նա:

Իր խոսքով հանդես է եկել նաև Օֆելյա Սարգսյանը PMIScience֊ից։ Օֆելյան նշել է, որ PMIScience-ն արդեն երկու տարի է ներկայացված է Հայաստանում, մասնավորապես՝ R&D կենտրոնի տեսքով: Այդ ժամանակահատվածում իրականացվել են Հայաստանում գիտության զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր:

«Այսօր մեկնարկած ֆորումն ամբողջ տարվա ընթացքում իրականացված միջոցառումների ամփոփումն է։ Մեր հիմնական նպատակն է հայ գիտնականներին ներկայացնել մի շարք գիտական ուղղությունների միտումներն ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ խոսել առկա մարտահրավերների մասին: Սա թույլ կտա, որ հայ գիտնականներն իրենց հիմնաքարային գիտելիքների ահռելի բազան ծառայեցնեն այդ նպատակների իրականացմանը»,- ընդգծել է նա։

Համաժողովի 2-րդ օրը ընթացան քննարկումներ Հայաստանում գործող Ինժեներական, Բարձր տեխնոլոգիական եւ ՏՏ ոլորտի ընկերությունների ու տարբեր գիտահետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև։

Ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանն իր ելույթում ընդգծեց, որ տեխնոլոգիաների և գիտության առաջխաղացումը կնպաստի Հայաստանում գիտելիքահեն տնտեսության զարգացմանը։

Ինժեներական ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանը խոսել է ՀՀ Գիտությունների ակադեմիայի կարևորության մասին. «Ազգային ակադեմիայի պահպանումը մեզ հնարավորություն կտա նպատակաուղղված և համակարգված ինժեներական և բարձր տեխնոլոգիական մոդելներ մշակել Հայաստանում։ Սա թույլ կտա համաշխարհային քարտեզում հանդես գալ որպես տեխնոլոգիական կենտրոն»։

Նյութագիտությանը նվիրված պանելային քննարկման մասնակիցները միաձայն փաստեցին, որ տվյալ ուղղությունը գիտական ոլորտի զարգացման համար կարևոր դեր ունի։

Նշվել է, որ հետազոտություններ անցկացնելու, գիտական ակնառու տաղանդներ ներգրավելու և սերունդներ կրթելու համար Հայաստանը պետք է ստեղծի նորագույն հետազոտական լաբորատորիաններ՝ խթանելով համագործակցությունը պետական և մասնավոր կառույցների միջև։

«Հետազոտություններ եւ տեխնոլոգիաներ» համաժողովը եզրափակվեց մտավոր սեփականությանը նվիրված քննարկմամբ։ Մտավոր սեփականության գործակալության ներկայացուցիչ Անդրանիկ Խաչիկյանն անրադարձավ այնպիսի կարևոր թեմաների, ինչպիսիք են՝ գյուտի գրանցումը, մտավոր սեփականությունը, գիտական նյութերի գաղտնիության պահպանումը և այլն։