Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Օնլայն առաքում և հիփոթեքային բրոքեր. որոնք են «Ներուժ»-ի ստարտափները
News 18/12/2019 10:37

Դեկտեմբերի 16-20-ը Դիլիջանի UWC դպրոցում անցկացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը։

Ծրագրի հիմնական նպատակն է՝ Սփյուռքից տաղանդավոր ձեռներեցների, ինժեներների ներգրավումը, հայրենադարձության խթանումը, ինչպես նաև Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացումը։

Ծրագիրը հնարավորություն է ստեղծելու արտերկրում ապրող հայերի տեխնոլոգիական գաղափարները և նախագծերը Հայաստանում բիզնեսի վերածելու և գլոբալ շուկաներ դուրս գալու համար։

Starthub-ը զրուցել է «Ներուժ»-ին մասնակցող 2 ստարտափների հետ, որոնք պատմել են իրենց պրոյեկտի և ծրագրի հետ կապված ակնկալիքների մասին։

Տիգրան Չախալյանը ներկայացնում է Hero Finance ընկերությունը։ «Մենք հիփոթեքային բրոքերներ ենք Հայաստանում։ Hero Finance-ը ավստրալիական ընկերություն է, որը իր հիմադրման պահից, 4 տարվա ընթացքում մոտ $140 միլիոնի հիփոթեքներ է տրամադրել իր հաճախորդներին։

Մեր համահիմնադիրներից մեկը որոշել է ընկերությունը բերել Հայաստան։ Այն կօգնի մարդկանց ստանալ  ամենաէժան հիփոթեքը։

Հիմա գոյություն ունեցող 17 բանկերի ու մոտ 15 վարկային կազմակերպությունների բոլոր պրոդուկտները ուսումնասիրելով, մենք կարողանում ենք առաջարկել մեր հաճախորդներին իրենց համապատասխանող ամենաէժան հիփոթեքը։ Նրանք այն ստանում են ավելի կարճ ժամանակում, քան առանց մեզ։

Մենք «Ներուժ»-ին մասնակցում ենք ճանաչում ունենալու, մեր բրենդի ճանաչողությունը բարձրացնելու համար։ Ինչպես նաև մրցույթը հաղթելու դեպքում, գումարը կուղղենք մեր մարկետինգային արշավները ավելի լավ կազմակերպելու ու նոր հաճախորդներ ձեռք բերելու համար։ 

Արդեն ծանոթացել եմ մի շարք ստարտափ հինադիրների հետ։ Իրականում կան շատ լավ պրոյեկտներ, որ ցանկանում են բերեն սփյուրքից Հայաստան։ Հուսով եմ, որ նրանք իրոք դա կանեն։ Այսինքն չնայած նրան, թե կհաղթեն, կամ կպարտվեն այս մրցույթում, ստարտափները կգան Հայաստան և մեր երկիրը կզարգացնեն», – կիսվում է Տիգրանը։

Ադելինա Օգանեզովան Kangaroo ստարտափի համահիմնադիրն է։ «Մենք ներկայացնում ենք Kangaroo Delivery platform ստարտափը։ Այն Հայաստանում առաջին առաքման հարթակն է, որտեղ մարդիկ կարող են տեղադրել իրենց պատվերները, և առաքիչները, որոնք գրանցվում են մեր կայքում, կարող են կատարել այդ պատվերները և գումար աշխատել։

Արդեն 2 ամիս է աշխատում ենք Երևանում և պլանավորում ենք 2020 թվականին ապահովել ոչ միայն Երևանը, այլ ողջ Հայաստանը, ապահովել կապ, որի միջոցով մարդիկ կարող են ցանկացած քաղաքից ուղարկել և առաքել ցանկացած ապրանք։ 

Մյուս տարի արդեն գործելու է Kangaroo International-ը, որի միջոցով մարդիկ կկարողանան ուղարկել ապրանքները Մոսկվայից Երևան, Լոս Անջելեսից Երևան և այլն։

«Ներուժ»-ի հետ կապված ամենակարևոր ակնկալիքն է հանդիպել այն մարդկանց, ովքեր կարող են դառնալ մեր հաճախորդը, մեր ընկերը և գործընկերը։

Այս պահին մենք ունենք գործող կայք և ցանկանում ենք աշխատել հավելվածների վրա։ Ունենք հավելված iOS պլատֆորմի համար, բայց չենք ավարտել աշխատանքը Android հավելվածի վրա։ Այնպես որ մեզ պետք է ֆինանսավորում հավելվածի համար։ Եվ 2-րդ հարցը, դա մեր տրանսպորտային միջոցների ֆինանսավորումն է։ Մենք ցանկանում ենք բերել Հայաստան նոր էկո էլեկտրոտրանսպորտային միջոցները, որոնք կլինեն բեռնատար, բայց բավականին փոքր չափսերի»,- պատմում է Ադելինան։