Berkeley SkyDeck-ը ընդունում է հայտեր 2020 թվականի գարնան աքսելերացիոն ծրագրի համար:
Կարեն Գյուլբուդաղյանը, Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի SkyDeck աքսելերատորի առաջին համաշխարհային դեսպանը և առանցքային խորհրդականը, իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ բոլոր հետաքրքրված ստարտափները, կարող են կապվել իր հետ, որոնց հարկավոր է օգնություն հայտադիմումը լրացնելու համար։
Դեկտեմբերի 27-ին 9։00-ին (PST) նա և Strategic Value Ventures-ը կազմակերպում են բոլոր հիմնադիրների համար հատուկ նախատեսված սեսիա։ Zoom հղումը ստանալու համար լրացրեք հայտադիմումը հետևյալ հղումով։ Հավելյալ հարցերի դեպքում կարող եք գրել Կարենին կամ [email protected] էլեկտրոնային փոստին։
Հիշեցնենք, որ հայտադիմումը կարելի է լրացնել մինչև հունվարի 8-ը: SkyDeck աքսելարատորը UC Berkeley-ի և առհասարակ UC համակարգի ամենամեծ աքսելերատոր-ինկուբատորն է: SkyDeck-ը՝ որպես համալսարանական աքսելերատոր միջագային մակարդակով թոփ 3-ից մեկն է: