Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Օնլայն սեսիա Բերքլիի SkyDeck աքսելերացիոն ծրագրին դիմելու համար
News 23/12/2019 10:32

Berkeley SkyDeck-ը ընդունում է հայտեր 2020 թվականի գարնան աքսելերացիոն ծրագրի համար:

Կարեն Գյուլբուդաղյանը, Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի SkyDeck աքսելերատորի առաջին համաշխարհային դեսպանը և առանցքային խորհրդականը, իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ բոլոր հետաքրքրված ստարտափները, կարող են կապվել իր հետ, որոնց հարկավոր է օգնություն հայտադիմումը լրացնելու համար։

Դեկտեմբերի 27-ին 9։00-ին (PST) նա և Strategic Value Ventures-ը կազմակերպում են բոլոր հիմնադիրների համար հատուկ նախատեսված սեսիա։ Zoom հղումը ստանալու համար լրացրեք հայտադիմումը հետևյալ հղումով։ Հավելյալ հարցերի դեպքում կարող եք գրել Կարենին կամ [email protected] էլեկտրոնային փոստին։

Հիշեցնենք, որ հայտադիմումը կարելի է լրացնել մինչև հունվարի 8-ը: SkyDeck աքսելարատորը UC Berkeley-ի և առհասարակ UC համակարգի ամենամեծ աքսելերատոր-ինկուբատորն է: SkyDeck-ը՝ որպես համալսարանական աքսելերատոր միջագային մակարդակով թոփ 3-ից մեկն է: