Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ովքեր են «Ներուժ»-ի հաղթողները. FACT Industries` ջերմությունը հեռացնող փոշի
News 24/12/2019 08:40

Դեկտեմբերի 16-20-ը Դիլիջանի UWC դպրոցում անցկացվեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը։

Ծրագրի հիմնական նպատակն էր՝ Սփյուռքից տաղանդավոր ձեռներեցների, ինժեներների ներգրավումը, հայրենադարձության խթանումը, ինչպես նաև Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացումը։

«Ներուժ»-ի հաղթող թիմերից մեկը, FACT Industries թիմն էր, որը ստացավ գլխավոր  մրցանակը՝ $30.000։ FACT Industries-ի համահիմնադիր Մարինա Աղայանը պատմեց իրենց ստարտափի, ապագա պլանների, հաղթանակի և Հայաստանում գործունեություն ծավալելու մտքի մասին։

«Ընդհանրապես շուկայում մարդիկ փորձում են ավելի փոքր ու փոքր դարձնել էլեկրոտեխնիկան՝ հեռախոսները, համակարգիչները և այլն։ Դրանք դառնում են ավելի հզոր, իսկ դրա պատճառով նրանցից ավելի շատ ջերմություն է անջատվում։

Մենք ստեղծել ենք նոր նյութ, որը շատ արագ հեռացնում է ջերմությունը, և այդ նյութից կարելի է պատրաստել փոքրիկ դետալներ: Տեխնոլոգիաների ոլորտում արդեն կան այդպիսի դետալներ, բայց դրանք կարելի է փոխարինել նոր ավելի ինտենսիվ ջերմությունը հեռացնող դետալներով, որոնք ավելի արագ այդ գործը կանեն, և կլինեն ավելի փոքր։

Մեր ստարտափը գործում է Էստոնիայում արդեն 2 տարի։ Մենք ունենք մեծ ընկերությունների հետ պայմանագրեր, ըստ որի մենք մեր փոշին համապատասխանեցնում ենք նրանց պահանջներին։ Օրինակ, ունենք եվրոպական տիեզերագնացության կազմակերպության հետ, որը հետաքրքրված է այս փոշիով, որը պետք է հետագայում գնա տիեզերք, միկրոսկոպների փոքր մասը դառնալու համար։

Ես 15 տարվա գիտական փորձ ունեմ, նախքան սա եղել եմ գիտական աշխատող։ Աշխատել եմ նաև Հայաստանում, հետո տեղափոխվել եմ Իսպանիա, այնուհետև Էստոնիիա։ Ընդհանրապես ոչ մի գիտություն պատահական չի գալիս, դա կուտակված գիտելիքների, գաղափարների արդյունք է։ Եվ վերջին իմ գիտական թեզը եղել է հենց այս թեմայով՝ ինչպես նման նյութեր ստեղծել, որոնք նաև կարելի է տրամադրել 3D printing-ի ոլորտում։

Նշեմ, որ այս փոշու ևս մի յուրահատկությունն այն է, որ այն կարելի է տպել 3D տպիչներով, որոնք թույլ են տալիս ավելի բարդ կառուցվածքներ ստանալ։

«Ներուժ» ծրագրի շրջանակներում միտք առաջացավ 3D տպագրության գիտական լաբորատորիա բացել Հայաստանում և փորձարկումներ անել այստեղ, քանի որ մենք շատ գաղափարներ ունենք և կա մեծ պահանջարկ տպագրելու որոշ մասեր 3D printing-ի օգնությամբ:

Մասնակցությունը ինքնին շատ հաճելի էր, դրական էմոցիանելրով լի։ Եվ հենց այդ էմոցիաներով զեկուցեցի, քանի որ ողջ այդ զգացմունքները գալիս էին դահլիճից։

Ճիշտն ասած մի քիչ անսպասելի էր, մի քիչ սպասելի, որ կհաղթենք։ Անհամբեր սպասում եմ, թե երբ կսկսենք այստեղ ծավալել մեր գործունեությունը»,- կիսվեց Մարինան։