Հունվար, 2021
January 2021
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
«ՆերՈւժ»-ի 2 մասնակից ինկուբացիոն շրջան կանցնի Beeline ստարտափ ինկուբատորում
News 25/12/2019 10:09

Հայաստանում ամփոփվել են Դիլիջանի UWC միջազգային դպրոցում տեղի ունեցած «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի արդյունքները։  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրին միացել են Հայաստանի ստարտափ էկոհամակարգի գրեթե բոլոր ներկայացուցիչները, այդ թվում և Beeline ստարտափ ինկուբատորը:

«ՆերՈւժ» 2019-ին մասնակցում էին 17 երկրից ընտրված 47 տեխնոլոգիական ստարտափների 80 ներկայացուցիչներ:

Ստարտափաշատ Դիլիջանում հայրենադարձ թիմերի համար նախատեսված էին հայ և այլազգի ՏՏ լավագույն մասնագետների հետ զրույցներ, մենթորային հանդիպումներ, պանելային քննարկումներ և խորհրդատվական ժամեր։

Գաղափարի մակարդակում գտնվող երեք հաղթողներն են՝ «Marathon», «eBin», «SoFetch» թիմերը, որոնք ստացան $15.000, $20.000 և $25.000 դրամաշնորհ, իսկ շուկա դուրս գալու պատրաստ 3 ստարտափները՝ «Schedex»-ը, «Garoon Tech»-ը և «Fact industries»-ը համապատասխանաբար ստացան $20.000, $25.000 և $30.000 պարգևներ։

Մրցանակաբաշխության օրը Հայաստանում Beeline-ը նույնպես նախատեսել էր հատուկ մրցանակ. Beeline ստարտափ ինկուբատորի թիմի կողմից ընտրվեց 2 ստարտափ՝ Craft Lab և Schedex, որոնք ստացան առանց մրցույթի անվճար մասնակցության հնարավորություն ինկուբատորի 6-րդ շրջափուլին։

Նրանց նաև մրցանակ տրվեց ինկուբատորն ավարտած ստարտափների կողմից՝ Eventor.am, 4u.am, EasyDMARC, GuideMe և SendSMS, որոնց ծառայություններից անվճար կկարողանան օգտվել։

«Մենք ուրախ ու հպարտ ենք այս ծրագրի մասնակիցը լինել, քանի որ ստարտափներին աջակցության մեր քաղաքականության վերջնական նպատակը հենց Հայաստանի տնտեսական զարգացման աջակցելն է: Մենք այս ծրագրերն իրականացնում ենք, որպեսզի մեր երիտասարդները կարողանան հեշտությամբ բիզնես հիմնել Հայաստանում, իսկ այժմ նաև Սփյուռքից երիտասարդները շահագրգռված կլինեն Հայաստան գալու մեջ», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ի դեպ, Beeline ստարտափ ինկուբատորի ռեզիդենտ ստարտափներից երեքը՝ Rendchain-ը, Garoon Tech-ը և GuideMe-ն, որոնց թիմերում կան սփյուռքահայ անդամներ, «ՆերՈւժ»-ի լավագույն ֆինալիստների շարքում էին։ Garoon Tech-ն արժանացավ 2-րդ մրցանակի և հովանավորների կողմից այլ նվերների։